Ֆիլմեր
Բազմաժանր լավագույն ֆիլմերը՝ Fast TV-ի OTT հարթակում: Իրական կյանքի պատմություններ, դրամաներ, թրիլլերներ, կատակերգություններ, սպորտային վավերագրական ֆիլմեր և շատ ավելին
Բազմաժանր լավագույն ֆիլմերը՝ Fast TV-ի OTT հարթակում: Իրական կյանքի պատմություններ, դրամաներ, թրիլլերներ, կատակերգություններ, սպորտային վավերագրական ֆիլմեր և շատ ավելին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ֆիլմում առկա են ծխելու տեսարաններ, ծխելը վնասակար է առողջությանը: Չարլին Հայոց ցեղասպանությունից փրկված մի տղա է, ում ընտանիքի բախտը այդքան էլ չի բերել։ 30 տարի անց՝ 1947 թվականին, Չարլին որոշում է լքել Միացյալ Նահանգները և վերադառնալ Հայաստան՝ առերեսվելով սովետական կոմունիզմի դաժան իրականությանը։ Գրեթե անմիջապես նրան ձերբակալում են և դատապարտում բանտարկության։ Երբ թվում է, թե նա տրվում է իրավիճակի ողջ սարսափին, նա հայտնաբերում է, որ բանտախցի պատուհանից այն կողմ պատը վնասվել է վերջերս տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում և այդ անցքից հնարավոր է տեսնել մոտակա բազմաբնակարան շենքը․․․Բնակարանում բնակվող հայ ամուսինները՝ Տիգրանն ու Ռուզանը, դառնում են Չարլիի միակ կապը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ միասին ապրելով, ճաշելով, ծիծաղելով, լաց լինելով, երգելով և պարելով նա բացահայտում է իր համար հայկական մշակույթը, որին նա երբեք ծանոթ չի եղել։
Ռեժիսոր: Մայքլ Գուրջյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ֆիլմում առկա են ծխելու տեսարաններ, ծխելը վնասակար է առողջությանը: Տեղացի վրացի օդաչու Միմինոն երազում է ինքնաթիռներով թռչել միջազգային խոշոր ավիաընկերությունների համար: Իր ձգտումներն իրականացնելու համար նա մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպում է կովկասցի ընկերոջ՝ հայ Ռուբիկի հետ։ Բազմաթիվ դժբախտություններ են տեղի ունենում:
Ռեժիսոր: Գեորգի Դանելիա

«Սողոմոնի երգերը», պատմական դրամա, որը պատմում է Օսմանյան կայսրությունում 1881 - 1915 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների մասին, Կոմիտասի կյանքի մասին, նաև ընկերության մասին, որը դաժանորեն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով։ Ֆիլմի հերոսներից մեկն անվախ թուրք կին է, որը վտանգում է իր ու իր ընտանիքի կյանքը՝ կրոնական հողի վրա հետապնդվող լավագույն ընկերուհուն փրկելու համար։ Ֆիլմն ավարտվում է Կոմիտասի վերջին համերգով:
Ռեժիսոր: Արման Նշանյան