
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ֆիլմում առկա են ծխելու տեսարաններ, ծխելը վնասակար է առողջությանը: Չարլին Հայոց ցեղասպանությունից փրկված մի տղա է, ում ընտանիքի բախտը այդքան էլ չի բերել։ 30 տարի անց՝ 1947 թվականին, Չարլին որոշում է լքել Միացյալ Նահանգները և վերադառնալ Հայաստան՝ առերեսվելով սովետական կոմունիզմի դաժան իրականությանը։ Գրեթե անմիջապես նրան ձերբակալում են և դատապարտում բանտարկության։ Երբ թվում է, թե նա տրվում է իրավիճակի ողջ սարսափին, նա հայտնաբերում է, որ բանտախցի պատուհանից այն կողմ պատը վնասվել է վերջերս տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում և այդ անցքից հնարավոր է տեսնել մոտակա բազմաբնակարան շենքը․․․Բնակարանում բնակվող հայ ամուսինները՝ Տիգրանն ու Ռուզանը, դառնում են Չարլիի միակ կապը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ միասին ապրելով, ճաշելով, ծիծաղելով, լաց լինելով, երգելով և պարելով նա բացահայտում է իր համար հայկական մշակույթը, որին նա երբեք ծանոթ չի եղել։