Մեր մասին
Fast TV-ն ամենաբազմազան և ամենաընդգրկուն սպորտային մեդիա հարթակն է Հայաստանում:
Այն հնարավորություն է տալիս դիտելու Fast Sports, Fast Sports 1 և Fast Sports 2 հեռուստաալիքները ցանկացած խելացի սարքի կամ գաջեթի միջոցով:
Fast TV-ն հեռարձակում է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգա, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգա, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ, ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգա ակումբային մրցաշարերը, հավաքականների, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգան, խոշոր մրցաշարերի (աշխարհի, Եվրոպայի առաջնություն) Եվրոպական գոտու որակավորման փուլի հանդիպումները, միջազգային ընկերական խաղերը: Եվրոպական թոփ-5 ազգային առաջնությունները (Անգլիայի Պրեմիեր լիգա, Իսպանիայի Լա լիգա, Իտալիայի Ա Սերիա, Գերմանիայի Բունդեսլիգա, Ֆրանսիայի Լիգա 1), Fastex Պրեմիեր լիգան, Հայաստանի գավաթի և Սուպերգավաթի խաղարկության հանդիպումները և մի շարք այլ ֆուտբոլային մրցաշարեր (Անգլիայի Չեմպիոնշիփ, Շոտլանդիայի Պրեմիերշիփ, Բելգիայի առաջնություն, Բունդեսլիգա 2 և այլն), վիճակահանություններ ու մրցանակաբաշխություններ, այդ թվում՝ ամենահեղինակավոր «Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակաբաշխությունը Հայաստանում կարելի է գտնել միայն Fast TV-ում: Ֆուտբոլային այս անհավանական ու բացառիկ բովանդակությունից զատ, Fast TV-ն ներկայացնում է ամենամասսայական մարզաձևերի ամենաբարձրակարգ մրցաշարերը՝ NBA, NHL, Formula 1, ATP-ի «Մասթերս» շարք, Ամփոփիչ մրցաշար, UFC և այլն: Fast TV-ն UWW-ի՝ Ըմբշամարտի համաշխարհային միության որակավորման մրցաշարերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բացառիկ հառարձակողն է Հայաստանում: Եվ սա էլ դեռ ամենը չէ. Fast TV-ում կարելի է դիտել հրաձգություն, նետաձգություն, լողափնյա վոլեյբոլ, ֆուտզալ և այլ հետաքրքիր մարզաձևեր ու իրադարձություններ:
Ավելին, Fast TV-ն ներկայացնում է սեփական արտադրության հեռուստահաղորդումներ, ինչպես նաև միջազգային առաջատար ընկերություններից ձեռք բերված բացառիկ սպորտային գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր, վարկանիշային հեռուստասերիալներ:
Մեդիա հարթակը լուսաբանում է տեղական ու միջազգային սպորտի կարևորագույն իրադարձությունները:
Fast TV-ն իր ամենաբացառիկ սպորտային բովանդակությամբ, ֆիլմերով, երեխաների համար նախատեսված հայերեն հնչյունավորմամբ աուդիոհեքիաթներով հասանելի է բոլորին և ամենուր:
Ունե՞ք հարցեր Fast TV-ի ծառայությունների վերաբերյալ: Գտեք հաճախ տրվող հարցերի պատասխաններն այստեղ:
Ինչպե՞ս օգտվել Fast TV հավելվածից
Ինչպե՞ս ներբեռնել Fast TV, Apple TV-ով
Ինչպե՞ս ներբեռնել Fast TV, Android TV-ով
Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական ու միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն հնարավորություն է տալիս վայելելու հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև դիտելու հեղինակային հաղորդումներ, տեղական ու միջազգային, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ավելին:
© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են