Օգտագործման Պայմաններ

Հոդված 1

Ընդհանուր դրույթներ

 

1.1   Fasttv.am   ինտերնետային կայքը «Ֆաստ Մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` «Հեռարձակող») պաշտոնական ինտերնետային կայքերից է (այսուհետ` «Կայք»):  

 

1.2  Կայքից օգտվելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ ստորև բերված պայմաններին: Կայքից օգտվողը հաստատում է, որ ընդունում և պարտավորվում է կատարել սույն  Կայքից օգտվելու` ստորև շարադրված պայմանները և պահանջները (այսուհետ` «Օգտվելու պայմաններ»):

 

1.3 Կայքում զետեղված տվյալներն ու տեղեկությունները հիմնված են հրապարակման պահին գործող և այդ տվյալներին ու տեղեկություններին վերաբերող օրենքների, օրենսդրական ակտերի և Հեռարձակողի ներքին կանոնակարգող փաստաթղթերի վրա` այնպես, ինչպես Հեռարձակողն ընկալում և կիրառում է դրանք:

 

1.4 Համապատասխան օրենքների, օրենսդրական ակտերի և Հեռարձակողի ներքին կանոնակարգող փաստաթղթերի փոփոխությունները կարող են հիմք հանդիսանալ սույն Կայքում զետեղված տվյալների և տեղեկությունների փոփոխման և/կամ համալրման համար:

 

1.5 Կայքում զետեղված տվյալներն ու տեղեկությունները չեն հանդիսանում խորհրդատվություն և չեն կարող օգտագործվել որպես խորհրդատվություն:

 

1.6 Հեռարձակողը չի երաշխավորում Կայքում զետեղված այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների իսկությունն ու ճշմարտացիությունը և պատասխանատվություն չի կրում այդ տեղեկություններում տեղի ունեցած անճշտությունների և/կամ սխալների համար:

 

1.7 Հեռարձակողի կողմից մատուցվող Ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները կարող եք ստանալ սույն Կայքից:

 

1.8 Բաժանորդը տեղյակ է և տալիս է իր համաձայնությունն առ այն, որ իր նախաձեռնությամբ բաժանորդային պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում՝ վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:

 

1.9 Բաժանորդը տեղյակ է և տալիս է իր համաձայնությունն առ այն, որ իր նախաձեռնությամբ ձեռք բերված բաժանորդագրությունը թարմացվելու է ավտոմատ կերպով ամեն ամիսամսական բաժանորդագրության պարագայում և ամեն տարի տարեկան բաժանորդագրության պարագայում:

 

1.10 Բաժանորդը տեղյակ է և տալիս է իր համաձայնությունն առ այն, որ իր նախաձեռնությամբ ձեռք բերված «Ստանդարտ» բաժանորդագրության պլանի համար վճարում է 1 ՀՀ դրամ։

 

1.11 Ծառայությունների դիմաց վճարումներ հնարավոր է կատարել միայն ՀՀ բանկային քարտերով։

 

1.12 Օգտվելու պայմանները կիրառվում են Կայքում զետեղված այլ պայմանների հետ միաժամանակ և հանդիսանում են այդ պայմանների անբաժանելի մասը:

 

1.13 Հեռարձակողը կարող է ինքնուրույն, առանց նախնական իրազեկման ցանկացած ժամանակ փոփոխել Կայքում զետեղված նյութերի, այդ թվում՝ Կայքում զետեղված պայմանների բովանդակությունը:

 

1.14 Հեռարձակողի կողմից Կայքում կատարվող փոփոխություններն ունեն իրավական ուժ Կայքում տեղադրման պահից, եթե ուժի մեջ մտնելու այլ կարգ չի նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Կայքից օգտվողների կողմից սույն Կայքից շարունակական օգտվելը, Կայքի շարունակական շահագործումը նշանակում է, որ Կայքից օգտվողն ընդունել է Կայքում կատարված փոփոխություններն այնպես, ինչպես այդ փոփոխությունները կան:

 

Հոդված 2

Հեղինակային և հարակից իրավունքները

 

2.1 Կայքի բովանդակությունը տրամադրված է Հեռարձակողի կողմից և Կայքի բովանդակության հանդեպ հեղինակային և/կամ հարակից իրավունքները պատկանում են Հեռարձակողին:

 

2.2 Հեռարձակողի հեղինակային և/կամ հարակից իրավունքները պաշտպանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համապատասխան միջազգային փաստաթղթերով:

 

2.3 Ծառայությունները մատուցվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:

 

2.4 Կայքի բովանդակությունը ենթակա չէ վերարտադրման, փոփոխման, փոխանցման, ցուցադրման, տարածման որևէ կերպ կամ որևէ ձևով՝ առանց ընկեության գրավոր համաձայնության կամ թույլտվության:

 

2.5 Կայքում զետեղված նյութերը նախատեսված են Կայքից օգտվողների անձնական օգտագործման համար և Կայքից օգտվողների կողմից չեն կարող օգտագործվել կամ տարածվել առևտրային նպատակով:

 

Հովդած 3

Տվյալների գաղտնիության երաշխիքները

 

3.1 Հեռարձակողը կարող է այլ անձանց կողմից Կայքից օգտվելու ընթացքում ստացված նյութերը կամ տեղեկությունները հավաքագրել և օգտագործել այդ անձանց հետ փոխհարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Ծառայությունների պատշաճ որակն ապահովելու նպատակով:

 

3.2 Կայքին ցանկացած կերպ հաղորդված անհատական տվյալներն օգտագործվելու են Հեռարձակողի կողմից միայն Բաժանորդներին մատուցվող Ծառայությունների կազմակերպման և այդ Ծառայությունների որակի բարելավման նպատակով:

 

3.3 Հեռարձակողը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները հավաքագրված անհատական տվյալների անվտանգությունն ապահովելու համար:

 

3.4 Կայքի միջոցով Հեռարձակողի կողմից հավաքագրված տվյալները հանդիսանում են Հեռարձակողի սեփականությունը և ենթակա չեն որևէ եղանակով այլ անձանց փոխանցման՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վերոհիշյալ տվյալները` Հեռարձակողի կողմից Ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով փոխանցվում են Հեռարձակողի հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող անձանց և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

 

3.5 Անհատական տվյալներ չպարունակող տեղեկությունները, այլ նյութերը և/կամ հաղորդագրությունները, որոնք փոխանցում եք Կայքին, համարվում են ոչ գաղտնի:

 

Հոդված 4

Հեռարձակողի պատասխանատվության սահմանափակումը

 

4.1 Սույն կետը սահմանափակում է Կայքի համար Հեռարձակողի պատասխանատվությունը: Սույն կետի դրույթները կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

 

4.2 Հեռարձակողը ձեռնարկում է իրեն հայտնի բոլոր ողջամիտ միջոցները Կայքում զետեղված տեղեկատվության ճշմարտացիությունը և ամբողջականությունն ապահովելու նպատակով:

 

4.3 Կայքում զետեղված նյութերն ու տեղեկությունները տրամադրվում են «ինչպես հասանելի են» և/կամ «ինչպես կան» հիմունքներով` առանց Կայքի գործողության, մուտքի հնարավորության, երրորդ անձանց համար հասանելիության, տվյալների և տեղեկությունների ամբողջականության, ճշտության կամ համապատասխանության վերաբերյալ որևէ երաշխիքի:

 

4.4 Կայքի նյութերից, տեղեկություններից, ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացած բոլոր ռիսկերի համար ամբողջապես և բացառապես պատասխանատու են Կայքից օգտվողները:

 

4.5 Հեռարձակողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմաններում չի կրում որևէ պատասխանատվություն Կայքից օգտվողների կողմից Կայքում զետեղված նյութերի, տեղեկությունների վրա հիմնվելու արդյունքում կամ դրանց օգտագործման հետևանքով կրած որևէ վնասի համար:

 

4.6 Հեռարձակողը չի երաշխավորում Կայքի մշտական գործողությունը և այն, որ Կայքը կբավարարի Կայքից օգտվողների բոլոր պահանջները:

 

4.7 Հեռարձակողը չի երաշխավորում երրորդ անձանց կողմից Կայք անխափան մուտքի հնարավորությունը, ինչպես նաև Կայքի անխափան աշխատանքը:

 

4.8 Հեռարձակողը ձեռնարկելու է իրեն հասանելի բոլոր միջոցները Կայքի անխափան աշխատանքը ապահովելու համար: Միաժամանակ Հեռարձակողը պատասխանատվություն չի կրում Կայքի աշխատանքի հնարավոր թերությունների կամ խափանումների հետևանքների համար:

 

4.9 Կայքից օգտվողներն իրենք են կրում իրենց տվյալների և/կամ սարքավորումների, կապուղիների պատշաճ տեխնիկական վիճակի, ծրագրերի անխափան աշխատանքի ապահովման, սարքավորումների հակավիրուսային պաշտպանության նպատակով իրականացվող կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար պատասխանատվությունը:

 

4.10 Հեռարձակողը պատասխանատվություն չի կրում Կայքում զետեղված նյութերի և տեղեկությունների կանոնավոր թարմացման և վերանայման համար` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

 

4.11 Կայքի բովանդակությունը կարող է պարունակել անճշտություններ և/կամ տպագրական վրիպումներ:

 

Կիրառելի օրենքը

 

 Կայքի կամ վերջինիս միջոցով մատուցվող ցանկացած Ծառայության հետ կապված կամ այդ Ծառայություններից բխող յուրաքանչյուր հարց կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 


 

Հեռարձակողի վավերապայմանները

 

«ՖԱՍՏ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Հասցե՝ Գ. Հովսեփյան փ. 20 շ. Նորք-Մարաշ 0047, ք.Երևան

ՀՎՀՀ՝ 00494425

Հեռախոսահամար՝ 060 90 00 09

էլ․ փոստ՝ [email protected]

Տնօրեն՝ Մարգարիտա Գրիգորյան

 

logo

Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են