
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ֆիլմում առկա են ծխելու տեսարաններ, ծխելը վնասակար է առողջությանը: Գործողությունները տեղի են ունենում Վոլգայի ափին, գավառական Բրյախիմով քաղաքում 1877-1878 թթ.-ին: Խարիտա Իգնատիևնա Օգուդալովան լավ և հարգված ընտանիքի ազնվական կին է, երեք չափահաս դուստրերով այրի։ Ամուսնու մահից հետո աղքատացել է, բայց ամեն ինչ անում է իր դուստրերի կյանքը կազմակերպելու և նրանց հարուստ և ազնվական թեկնածուների հետ ամուսնացնելու համար: Միջոցների սղության պատճառով նա հույսը դնում հարուստ տղամարդկանց վրա, ովքեր պատրաստ կլինեն ամուսնանաիլ իր աղջիկների հետ նույնիսկ առանց օժիտի։