
“Ուրարտուն” (նախկինում “Բանանց”) Երևանյան ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է 1992 թվականին և ներկայումս խաղում է Հայաստանի Պրեմիեր Լիգայում։ 2013-2014 մրցաշրջանում Ուրարտուն առաջին անգամ հաղթանակի է հասել Հայաստանի Առաջնությունում, իսկ Հայաստանի գավաթը հասցրել է նվաճել 4 անգամ՝ 1992, 2007, 2016 և 2023 թվականներին։ Հենց այս վերջին հաջողության՝ 2022-2023 մրցաշրջանում Ուրարտուի նվաճած հաղթանակների մասին է պատմում ֆիլմը, որի մեջ տեղ են գտել այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են՝ թիմի կատարած ողջ աշխատանքը, մարզումները, կատաղի պայքարը մրցակիցների հետ, մարզչի ներդրած ջանքերն ու ոչ հեշտությամբ կերտված հաղթանակի ճանապարհը։