Հոկտեմբերի 11-ին Երևանում կայացավ մասշտաբային բռնցքամարտի երեկո՝ Knockout Yerevan-ը, որը կազմակերպվել էր Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհորդը: Երեկոյի գլխավոր մենամարտում հանդիպեցին Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ՝ Արամ Ավագյանը և Ուզբեկստանը ներկայացնող բռնցքամարտիկ՝ Նոբիրբեկ Սոյիբովը: Knockout Yerevan բռնցքամարտի երեկոն դարձավ կարևոր իրադարձություն հայկական բռնցքամարտի համար՝ հաստատելով տեղացի մարզիկների բարձր պատրաստվածության մակարդակը և բացահայտելով նոր անուններ պրոֆեսիոնալ ասպարեզում։Մրցաշարի շրջանակում ` Անի Հովսեփյանը, Զավեն Գալստյանը և Համբարձում Հակոբյանը իրենց առաջին պրոֆեսիոնալ մենամարտերում հանդես եկան վստահ հաղթանակներով։