
Պատմություն տաղանդավոր ջութակահարի մասին, ով գնում է իր համերգին։ Պատահում է այնպես, որ համերգի փոխարեն նա հայտնվում է ջունգլիներում, որտեղ ամեն քայլափոխի նրան վտանգ է սպասում, օրինակ՝ վայրագ առյուծների տեսքով։ Երաժշտի միակ «զենքը» ջութակն է։ Թվում է, թե մեծ ջութակահարի մահն անխուսափելի է, Բայց նա սկսում է նվագել և երաժշտության ձայները հմայում են մութ ջունգլիների բնակիչներին: Կենդանիներն ու թռչունները կախարդական ու գեղեցիկ երաժշտություն են լսում: Ջութակահարի կյանքը փրկվում է, իսկ համերգը հաջողվում։