
Գլխավոր հերոսները` չորս ընկեր, սեփական թեթևամտության և անհեռատեսության արդյունքում հայտնվում են դժվար կացության մեջ: Ծանր վիճակից դուրս գալու համար նրանց բավականին մեծ գումար է անհրաժեշտ: Նրանց վիճակը պարզապես անելանելի է դառնում, երբ փորձելով հայթայթել այդ գումարը` նրանք դառնում են խարդախության զոհ: Թվում է, թե այլևս ոչինչ չի կարող փրկել ընկերներին, բայց․․․