
Նաղաշը ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ։ Մեծանալով նա որոշում է հեռանալ տնից և գտնել իր սրտի գործը։ Նա իր հետ լավաշ է վերցնում։ Անհաջաղությունների հասնելով՝ նա հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում, վերադառնում է, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում , ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում։