
Գրավի՛չ սյուժե, սու՛ր հումոր և արտասովո՛ր արկածներ… … Եթովպիայի մշակույթի նախարարն իր երկրում գտնվող հայ դեսպանին նվիրում է մի հին կավե կուժ: Դեսպանը ժամանում է Հայաստան` իր հետ բերելով կուժը: Հետագայում պարզ է դառնում, որ կուժը Հայաստան տեղափոխելը հատուկ ծառայությունների կողմից մանրակրկիտ մշակված օպերացիա է, որի նպատակը կողոպուտի փորձ հրահրելու միջոցով հանցավոր կազմակերպության բացահայտումն է։ Սակայն օպերացիան անկանխատեսելի ընթացք է ստանում…