«Մենք ենք, մեր ֆուտբոլ»-ը լրատվական-վերլուծական հաղորդաշար է՝ նվիրված հայկական ֆուտբոլին: Հաղորդման առաջին հատվածն իրենից ներկայացնում է Հայաստանի առաջնության խաղերի, արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթների, հայկական ֆուտբոլում տեղի ունեցած այլ իրադարձությունների շաբաթական վերլուծական ամփոփում: Առանձին խորագրով ներկայացվում են հայ ֆուտբոլիստների կյանքի և կարիերայի հետաքրքրաշարժ պատմություններ: Երկրորդ հատվածը հայկական ֆուտբոլին առնչվող առանձին թեմայի քննարկում է հյուրերի և փորձագետների մասնակցությամբ: