Մենք ենք, մեր ֆուտբոլը

ՍԵՐԻԱՆԵՐ
.png)
Սերիա 1
Մենք ենք, մեր ֆուտբոլը (03.11.2022)
“Մենք ենք, մեր ֆուտբոլը” հաղորդաշարի առաջին թողարկման ժամանակ ամփոփվել են Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի արդյունքները, Մերոնք դրսում խորագրի մեջ՝ արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթները։
Հաղորդման երկրորդ հատվածի հյուրերն են եղել ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը և ավագ Սարո Գալստյանը։ Նրանց հետ քննարկվել են հավաքականի վերջին ելույթները և ապագա պլանները։
.png)
Սերիա 2
Մենք ենք, մեր ֆուտբոլը (10.11.2022)
Հայկական ֆուտբոլի շաբաթվա իրադարձությունների ամփոփում և վերլուծություն (Փյունիկ, Ֆաստեքս ՀՊԼ 15-տուր, Մերոնք դրսում), հարցազրույց Փյունիկի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ:
.png)
Սերիա 3
Մենք ենք, մեր ֆուտբոլը (16.11.2022)
Մենք ենք, մեր ֆուտբոլը հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ամփոփվել են Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի արդյունքները, Մերոնք դրսում խորագրի մեջ՝ արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթները։
Հաղորդման երկրորդ հատվածի հյուրերն են եղել Սարդարապատ ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչներ Արմեն Սանամյանը և Անուշ Անանյանը։ Նրանց հետք քննարկվել են ակումբի զարգացման հետ կապված կարևոր խնդիրները։
.png)
Սերիա 4
Մենք ենք, մեր ֆուտբոլը (23.11.2022)
Մենք ենք, մեր ֆուտբոլը հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ամփոփվել են Հայաստանի հավաքականի երկու ընկերական հանդիպումները, Ֆաստեքս ՀՊԼ-ի 18-րդ տուրը։ "Ինսայդ" խորագրում խոսել ենք Ալաշկերտում հնարավոր մարզչական փոփոխության մասին։
Երկրորդ բլոկում հաղորդման հյուրն է եղել Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, որի հետ քննարկվել են մի շարք կարևոր և առանցքային հարցեր։
.png)
Սերիա 5
Մենք ենք, մեր ֆուտբոլը (30.11.2022)
Մենք ենք, մեր ֆուտբոլը հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ամփոփվել են Ֆասըեքս Հայաստանի գավաթի խաղարկության ¼ եզրափակիչի խաղերը։ Ինսայդ խորագրում խոսել ենք պաշտպան Արթուր Քարտաշյանի մասին։ Երկրորդ բլոկում հաղորդման հյուրերն են եղել ղազախական Ակժայիկի ֆուտբոլիստներ Պետրոս Ավետիսյանը և Զավեն Բադոյանը, որոնց հետ քննարկվել են մի շարք կարևոր և առանցքային հարցեր։
.png)
Սերիա 6
Մենք ենք, մեր ֆուտբոլը (07.12.2022)
Մենք ենք, մեր ֆուտբոլը հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ամփոփվել են Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ և 20-րդ տուրի հանդիպումները։ Ինսայդ խորագրում խոսել ենք հարձակվող Էրիկ Պետրոսյանի, ինչպես նաև Ալաշկերտում տեղի ունեցող փոփոխությունների մասին։ Երկրորդ բլոկում հաղորդման հյուրն է Հայաստանի հավաքականի և Պոգոնի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որի հետ քննարկվել են մի շարք կարևոր և առանցքային հարցեր։
.png)
Սերիա 7
Մենք ենք, մեր ֆուտբոլը (14.12.2022)
Մենք ենք, մեր ֆուտբոլը հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ամփոփվել է Ֆաստեքս ՀՊԼ-ի առաջին հատվածը, ընտրվել են բոլոր դիրքերի լավագույն ֆուտբոլիստները, լավագույն մարզիչը։ Կազմվել է խորհրդանշական հավաքական։
.png)
Սերիա 8
Մենք ենք, մեր ֆուտբոլը (21.12.2022)
Մենք ենք, մեր ֆուտբոլը հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը, ինչպես նաև Սոֆիայի ԲԿՄԱ-ում հանդես եկող Ժիրայր Շաղոյանին։ Հաղթրդման երկրորդ բլոկում հյուրընկալվել են ֆուտբոլային գործակալներ Դավիթ Աբրահամյանը և Տիգրան Խաչիկյանը, որոնց հետ քննարկվել են հայկական ակումբներում տեղի ունեցող տրանսֆերային իրադարձությունները։
Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:
© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են