«Բումերանգ»-ը մի քանի մասից բաղացած կատակերգական ժանրի կինոժողովածու է, որի նկարահանումները սկսվել են 1983 թ․-ից և շարունակվել մինչև 1988թ․-ը ներառյալ։ Յուրաքանչյուր մասում արտացոլված է երևանյան առօրյան, ապրելակերպն ու մշակույթը՝ համեմված հումորով ու կատակներով։ Ֆիլմի վրա աշխատել են այնպիսի տաղանդավոր ռեժիսորներ, ինչպիսիք են՝ է․ Մարտիրոսյանը, Ս․ Պետրոսյանը, Է․ Ավագյանը,Վ․ Չալդրանյանը, Ռ․ Խոստանյանը և այլոք։