
Մի իշխան բազմաթիվ գանձեր ուներ։ Նա այնքան շատ էր սիրում իր գանձերը, որ գանձերի ցուցադրություն է կազմակերպում։ Իր ութ ծառաներից յոթը տարատեսակ և հազվագյուտ գանձեր են բերում, իսկ ութերորդը ուշանում է։ Հայտնվելուց հետո ասում է, որ նա յուրահատուկ գանձ չունի և բերել է «ամենասովորական» գանձերը, որից հետո դահլիճ են մտնում նրա երեխաները։ Իշխանը և մյուս պալատականները հասկանում են, որ դա է ամենագլխավոր գանձը։