
Փոքրիկ շնիկն արթնացավ մի անծանոթ ձայնից, ինչ-որ մեկն ասաց “մյաու”։ Նա ողջ սենյակով սկսեց փնտրել այդ ձայնն արձակողին։ Հետո նա բակում նկատեց աքաղաղին, մկնիկին, շանը, մեղվին և ձկնիկին, բայց նրանցից ոչ մեկը նման ձայն չէր հանել։ Տխուր շնիկը վերադառնում էր տուն, երբ նրա կողքին մլավեց գծավոր կատուն։ Նա վերջապես իմացավ, թե ով էր ձայնի հեղինակը, և կարողացավ հանգիստ քուն մտնել։