
Թագավորը տասներկու որդի ուներ և մի դուստր՝ Էլիզան: Կախարդ խորթ մայրը գյուղ է ուղարկում Էլիզային, իսկ եղբայրներին դարձնում սպիտակ կարապներ: Նրանք թռչում-հեռանում են, իսկ Էլիզան օր-օրի ավելի է գեղեցկանում, սակայն շատ է տխրում՝ հիշելով իր եղբայրներին: Խորթ մայրը երեք դոդոշների օգնությամբ փորձում է այլանդակ դարձնել Էլիզային: Սակայն դոդոշները դիպչելով Էլիզային վերածվում են կարմիր կակաչների: Այդ ժամանակ խորթ մայրը ցեխ է քսում քնած Էլիզայի դեմքին, այնպես որ անգամ հայրը առավոտյան չի ճանաչում իր աղջկան և վտարում է դղյակից: