
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ֆիլմում առկա են ծխելու տեսարաններ, ծխելը վնասակար է առողջությանը: Ֆիլմի հերոսը՝ մոսկովյան ռեստորաններից մեկի երաժիշտը, մեկնում է Սան Ֆրանցիսկո դստերն առևանգելու։ Փոքրիկ Անյուտային գաղտնի իր հետ է տարել նախկին կինը, ով ամուսնացած է հարգարժան ամերիկացու հետ։ Հոր և դստեր հուզիչ հանդիպումից հետո սկսվում է նրանց ճանապարհորդությունը Ամերիկայով մեկ՝ լի արկածներով և զավեշտալի իրադարձություններով։