ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ֆիլմում առկա են ծխելու տեսարաններ, ծխելը վնասակար է առողջությանը: Անասնաբույժ Ցոլակ Կարպիչն ու շենքեր կառուցապատողող Սևակը, տարբեր պատճառներով ընկնում են կոմայի մեջ, և, իրարից անկախ, նույն պահին հանդիպում դժոխք-դրախտ սահմանագծին։ Այնտեղ նրանք ստանում են հանձնարարություն, որի կատարումից էլ կախված է իրենց կոմայից դուրս գալը և կյանքը շարունակելը։ Հերոսները տարաձայնություններից զերծ մնալու համար ստանում են հեռախոս, որի զանգի միջոցով լուծվում են իրենց բոլոր երկընտրանքները։ Բարու և չարի պայքարում ոչ թե բարին հաղթում է չարին, այլ այնպես է անում, որ չարը բարիանա։