Թե ինչպես Ջամբո շունը գնաց լուսին
Ջամբոն փոքրիկ շնիկ է, որն ապրում է 2 ճանապարհորդ եղբայրների հետ։ Եղբայրները որոշում են կանգ առնել սաղարթախիտ անտառում և տուն կառուցել։ Երբ փորձում են կտրել անտառի ծառերը տանիք կառուցելու համար, մի հսկա է հայտնվում և ասում, որ թույլ չի տա կտրել ծառերը։ Եղբայրները սկսում են փոս փորել Ջամբոյի օգնությամբ և հսկան ընկնում է թակարդը։ Նրանք տունը կառուցում են հենց փոսի վրա և շարունակում կերակրել հսկային։ Բայց հսկան չի սիրում հացի չոր կտորները։ Դրանք այնքան են շատանում, որ հսկան՝ կանգնելով դրանց վրա, դուրս է գալիս և շպրտում տունը դեպի վեր։ Արդյունքում Ջամբոն հայտնվում է լուսնի վրա և ապրում այնտեղ ուրախ ու երջանիկ։
Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:
© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են