
Ձյան վրա հետքեր տեսնելով՝ մարդը որոշեց հետևել դրանց և պարզել, թե ով է իր տնից անվերադարձ գնացել։ Քարանձավում նա գտավ բախտին, ով զայրացել էր և չէր ցանկանում վերադառնալ։ Բախտն ասաց մարդուն, որ մի ցանկություն կկատարի, բայց ինքն այլևս հետ չի գնա։ Մարդու փոքր հարսի խորհրդով նա համերաշխություն ուզեց իրենց ընտանիքի համար, և բախտը որոշեց ետ վերադառնալ, քանի որ այնտեղ որտեղ համերաշխություն կա պետք է բարեբախտություն էլ լինի։