Անձնակազմը

ՍԵՐԻԱՆԵՐ

Սերիա 1
Տորթը պետք է սառնարանում պահվեր
Մրցարշավային թիմի սեփականատեր Բոբին թոշակի է անցնում և գործը հանձնում թվերով տարված դստերը՝ Քեթրինին: Անձնակազմի ղեկավար Քևինը անհանգստանում է, որ հնարավոր է բոլորին աշխատանքից ազատի։

Սերիա 2
Իմ անունը Քևին է և ես հոգ եմ տանում իմ զգացմունքների մասին
Քևինը և Քեթրինը փորձում են հաճոյանալ խոշոր հովանավորին: Բեթը արագ հանդիպում է ունենում թիմի հետ, նախքան նրանք կհանդիպեն իրենց նոր առաջատարին:

Սերիա 3
Կծու միս սնկով
Ջեյքը ամեն կերպ փորձում է ստիպել գործընկերներին աջակցել նոր հովանավորի իր քարոզարշավին: Հիասթափված Քևինը սկսում է մտածել այլ աշխատանքի մասին։

Սերիա 4
Դու լրիվ ոչինչ ես
Քեթրինը կտրուկ ետ է կանգնում բոլոր նորամուծություններից, որոնք դժգոհություն են առաջացրել, և Քևինը փորձում է պարզել, թե ով է նրան պատմել անձնակազմի բողոքների մասին։

Սերիա 5
Դու գեղեցկուհի ես, և դա հաստատ է
Գոլորշիով լի սենյակում նստած՝ Ջեյքը անընդհատ մտածում է հին թշնամու մասին։ Իսկ Բոբին վերադառնում է իր բիզնեսին ՝ Քևինի և Քեթրինի միջև հարաբերությունները հարթելու համար:

Սերիա 6
Ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ լավ կլինի
Քևինը ընդհանուր լեզու է գտնում սիրախաղի վարպետ՝ «Ֆեյք Սթեյքի» տիրոջ հետ: Ջեյքը վախենում է կորցնել «վարորդի նստատեղը» և խնդրում է Ամիրին պահել գաղտնիքը։

Սերիա 7
Ինչ-որ մեկը խալաթ է հագցրել պառավին
Ջեսսին իր դեբյուտն է կատարում, և ամբողջ թիմը տոգորված է նրա հանդեպ համակրանքով: Քևինն ու Բեթը դժգոհում են գաղտնիությունից՝ նորաձև դրամահավաքի միջոցառումից հետո։

Սերիա 8
Գեղեցիկ մարդիկ միշտ բախտավոր են
Քևինը և Քեթրինը շարունակում են վիճել թիմի ապագայի շուրջ։ Իսկ Ամիրն ու Չակը մրցում են նույն թափուր տեղի համար։ Բոբին մի պահ ներս է մտնում՝ կիսվելու զարմանալի նորություններով:

Սերիա 9
Կապիկներ և արջեր հեծանիվի վրա
Բեթն իր անձնական կյանքում ասես կանգնած է խաչմերուկում և չկա ոչ մի դրական շարժ։ Քևինը հասկանում է, որ իրեն դուր են գալիս, մեքենաների վերանորոգման խանութում, Քեթրինի կողմից արված որոշ նորամուծություններ, և որ նա պետք է Բոբիին ասի ծանր ճշմարտությունը:

Սերիա 10
Դու ոչ ոքին դուր չես գալիս
Ջեյքն ու Քեթրինն իրենց ճանապարհորդության ժամանակ դժվարությունների են հանդիպում: Բեթը կենտրոնանում է ապագայի վրա: Տղաները համոզում են Քևինին, որ ժամանակն է տեղի տալ զգացմունքներին:
Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:
© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են