Queens  Gambit-poster

Թագուհու քայլը

Թագուհու քայլը

Queens  Gambit-poster

ՍԵՐԻԱՆԵՐ

Սերիա 1

Դեբյուտներ

Հայտնվելով մանկատանը, 9-ամյա Բեթը ցուցադրում է  զարմանալի տաղանդ շախմատի նկատմամբ և բախվում է երեխաներին տրվող հանգստացնող դեղամիջոցների աճող կախվածության հետ:

Սերիա 2

Փոխանակումներ

Դեռահաս տարիքում Բեթը անսպասելիորեն նոր կյանք է մտնում արվարձաններում՝ հետևելով իր դասընկերներին և մտածում է շախմատի մրցաշարին մասնակցելու մասին:

Սերիա 3

Կրկնակի զինվորներ

Ուղևորությունը դեպի Ցինցինատի Բեթի և նրա մոր համար նոր դարաշրջանի սկիզբն է՝ լի ճամփորդություններով և մամուլի հետ շփումներով: Բեթը որոշում է մասնակցել Լաս Վեգասի բաց առաջնությանը։

Սերիա 4

Միջին խաղ

Ռուսերեն սովորելը հանգեցնում է նոր ծանոթությունների։ Մեխիկոյում Բեթը հանդիպում է հայտնի շախմատիստ Բորգովի հետ, իսկ նրա մայրը մտերմանում  է մի մարդու հետ, ում հետ նամակագրության մեջ է:

Սերիա 5

Պատառաքաղ

Ցնցված Բեթը վերադառնում է տուն՝ Կենտուկի: Նրա նախկին մրցակիցն առաջարկում է օգնել նրան՝ պատրաստվել ԱՄՆ-ի առաջնությանը:

Սերիա 6

Շախմատային պարտիայի հետաձգում

Բեթը Նյու Յորքում մարզվում է Բենիի հետ, իսկ հետո մեկնում է Փարիզ՝ Բորգովի հետ ռևանշի համար։ Բայց գիշերային ժամանցը Բեթին կանգնեցնում է ինքնաոչնչացման ճանապարհին:

Սերիա 7

Վերջնախաղ

Հին ընկերոջ այցը Բեթին ստիպում է կարգավորել իր անցյալը և վերանայել իր առաջնահերթությունները: Եվ այս ամենը իր  կյանքի ամենակարևոր խաղի նախօրեին։

logo

Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:

© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են