Փրայմ Թայմ

ՍԵՐԻԱՆԵՐ

Սերիա 1
Փրայմ Թայմ (08.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է անգլիական Պրեմիեր լիգայի մեկնարկին և շախմատի համաշխարհային օլիմպիադային: Հաղորդման հյուրերն են Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Ռոբերտ Արզումանյանը և գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը:

Սերիա 2
Փրայմ Թայմ (09.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրերն են ֆուտբոլային մեկնաբան Ռոբերտ Մարկոսյանը և մարզական մեկնաբան Արամ Սահակյանը: Հաղորդման առաջին հատվածն անդրադարձել է ՉԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Փյունիկ-Ցրվենա Զվեզդա պատասխան խաղին, իսկ երկրորդ հատվածը՝ թենիսի Կանադայի բաց առաջնությանը:

Սերիա 3
Փրայմ Թայմ (10.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հյուրը ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանն է, որը խոսել է նախկին ակումբ վերադառնալու պատճառների մասին, իսկ երկրորդ հատվածում սպորտային փորձագետ Վահրամ Բարբարյանի հետ քննարկվել է Ռեալ-Այնտրախտ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը:

Սերիա 4
Փրայմ Թայմ (11.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Բարսելոնային, ակումբի տրանսֆերային քաղաքականությանը և ներկայիս տնտեսական վիճակին: Հաղորդման հյուրը մարզական լրագրող Հարություն Ծատրյանն է:

Սերիա 5
Փրայմ Թայմ (12.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հատվածի հյուրն է մարզական լրագրող Դավիթ Վարդանյանը, թեման՝ իտալական Ա Սերիայի նոր մեկնարկած մրցաշրջանը, երկրորդ հատվածի հյուրն է ֆուտբոլային մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, թեման՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումները:

Սերիա 6
Փրայմ Թայմ (15.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է թենիսի Ցինցինատիի և Մոնրեալի մասթերսներին և Ֆորմուլա 1-ին: Հաղորդման հյուրերն են թենիսիստուհի Անի Ամիրաղյանը և Ֆորմուլա 1-ի փորձագետ Արտյոմ Պետրոսյանը:

Սերիա 7
Փրայմ Թայմ (16.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հյուրն է Նոա ՖԱ-ի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը, որը խոսել է ակումբի նպատակների մասին, իսկ երկրորդ հյուրը ֆուտբոլային մարզիչ Ռոբերտ Արզումանյանն է, որի հետ անդրադարձ է կատարվել Մանչեսթեր Յունայթեդի խաղին և խնդիրներին:

Սերիա 8
Փրայմ Թայմ (17.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման ընթացքում Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանը խոսել է ակումբ վերադառնալու որոշման և պատճառների մասին, իսկ երկրորդ հատվածում մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը խոսել է մարմնամարզության և Հայաստանի հավաքականի մասին:

Սերիա 9
Փրայմ Թայմ (18.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հատվածի հյուրն է մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը, թեման՝ Փյունիկ-Շերիֆ հանդիպումը, երկրորդ հատվածի հյուրն է ըմբշամարտի փորձագետ Հասմիկ Գրիգորյանը, թեման՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Սերիա 10
Փրայմ Թայմ (19.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրերն են սպորտային լրագրող Դավիթ Վարդանյանը և K1 ֆեդերացիայի նախագահ Ռազմիկ Ղուլինյանը: Հաղորդման առաջին հատվածն անդրադարձել է Ինտերի ելույթներին, իսկ երկրորդ հատվածը՝ UFC 278 մրցաշարի գլխավոր՝ Լեոն Էդվարդս-Կամարու Ուսման մենամարտին:

Սերիա 11
Փրայմ Թայմ (22.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրերն են մարզական մեկնաբաններ Հայկ Հովհաննիսյանը և Արտյոմ Պետրոսյանը: Հաղորդման առաջին հատվածն անդրադարձել է թենիսի Ցինցինատիի մասթերսին, երկրորդը՝ Մանչեսթեր Յունայթեդի ելույթներին:

Սերիա 12
Փրայմ Թայմ (23.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հատվածի հյուրն է ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը, թեման՝ գերմանական Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը, իսկ երկրորդ հյուրը բռնցքամարտի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Արթուր Մելքումյանն է, որը խոսել է բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մասին:

Սերիա 13
Փրայմ Թայմ (24.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հատվածի հյուրն է Ուրարտու ՖԱ-ի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը, որը խոսել է Ուրարտուի ելույթների մասին, իսկ երկրորդ հատվածի հյուրերն են մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Էրիկ Բաղդասարյաը, որոնք ամփոփել են մարմնամարզության Եվրոպային մեծահասակների և երիտասարդական առաջնությունները:

Սերիա 14
Փրայմ Թայմ (25.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրերն են Հայաստանում ՈւԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը և լրագրող Տրդատ Մուշեղյանը: Հաղորդումն անդրադարձել է Էդուարդ Սպերցյանի ելույթներին և բասկետբոլիստ Քևին Դյուրանտին:

Սերիա 15
Փրայմ Թայմ (26.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հատվածում ֆուտբոլային լրագրող Հայկազ Մկրտչյանի հետ անդրադարձ է կատարվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությանը, իսկ երկրորդ հատվածում Ֆորմուլա 1-ի փորձագետ Արտյոմ Պետրոսյանը խոսել է Բելգիայի Գրան պրիի մասին:

Սերիա 16
Փրայմ Թայմ (29.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրերն են մարզական մեկնաբան Արամ Սահակյանը, որը խոսել է թենիսի Ամերիկայի բաց առաջնության մասին և ֆուտբոլային մեկնաբան Իշխան Մելքոնյանը, որը անդրադարձել է Արսենալի ելույթներին:

Սերիա 17
Փրայմ Թայմ (30.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հատվածում Ռոմայի երկրպագու Արամ Խաչիյանը խոսել է Ռոմայի ելույթների մասին, իսկ երկրորդ հատվածի հյուրը ֆուտբոլային մեկնաբան Էդմոն Մարտիրոսյանն է, թեման՝ Վարազդատ Հարոյանի և Հովհաննես Համբարձումյանի ելույթները:

Սերիա 18
Փրայմ Թայմ (31.08.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրերն են Vnews լրատվական ծառայության լրագրող Վահե Գևորգյանը և Յուվենտուսի երկրպագու Վլադիմիր Հովհաննիսյանը, թեմաները՝ Վեսթ Հեմի և Յուվենտուսի ելույթները նոր մրցաշրջանում:

Սերիա 19
Փրայմ Թայմ (01.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հատվածի հյուրն է Vnews.am-ի սպորտի գլխավոր խմբագիր Դավիթ Եղիազարյանը, երկրոդ հատվածի հյուրը՝ ֆուտբոլային մեինաբան Իշխան Մելքոնյանը: Հաղորդումն անդրադարձել է Էդուրարդ Սպերցիանի ելույթներին և տրանսֆերտային պատուհանի վերջին օրվա զարգացումներին:

Սերիա 20
Փրայմ Թայմ (02.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրերն են ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը և մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը, թեմաները՝ թոփ-5 լիգաների կենտրոնական խաղերը և Հայաստանի Պրեմիեր լիգան:

Սերիա 21
Փրայմ Թայմ (05.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրերն են Արարատ ՖԱ-ի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը և Ֆորմուլա 1-ի փորձագետ Արտյոմ Պետրոսյանը: Հաղորդման առաջին հատվածում անդրադարձ է կատարվել Արարատի ելույթներին, երկրորդ հատվածում՝ Ֆորմուլա 1-ի Նիդեռլանդների և Բելգիայի Գրան պրիներին:

Սերիա 22
Փրայմ Թայմ (06.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղային օրվան: Հաղորդման հյուրերն են Նոա ՖԱ-ի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը և Նոայի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանը, որոնք խոսել են սպասվող խաղերի և դրանց հետաքրքիր ինտրիգների մասին:

Սերիա 23
Փրայմ Թայմ (07.09.2022)
րայմ Թայմի այս թողարկման հյուրը ֆուտբոլային վերլուծաբան Վահրամ Բարբարյանն է, որի հետ քննարկում է ծավալվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ խաղային օրվա մասին:

Սերիա 24
Փրայմ Թայմ (08.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման ժամանակ անդրադարձ է կատարվել Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի Բազել-Փյունիկ խաղին: Հաղորդման հյուրը ֆուտբոլային լրագրող Հայկազ Մկրտչյանն է, որը խոսել է նաև Եվրոպա լիգայի առաջին տուրի կենտրոնական խաղերի մասին:

Սերիա 25
Փրայմ Թայմ (09.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման ժամանակ թենիսի մարզիչ Գրիգոր Դավթյանը խոսել է թենիսի Ամերիկայի բաց առաջնության մասին, իսկ երկրորդ հատվածում Հայաստանի K1 ֆեդերացիայի նախագահ Ռազմիկ Ղուլինյանն անդրադարձել է UFC 279 մրցաշարի գլխավոր՝ Խամզատ Չիմաև-Նեյթ Դիաս Մենամարտին:

Սերիա 26
Փրայմ Թայմ (12.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հատվածի հյուրն է մարզական մեկնաբան Արամ Սահակյանը, թեման՝ US Open-ի եզրափակիչ՝ Կառլոս Ալկարաս-Կասպեր Ռուդ հանդիպումը, երկրորդ հատվածի հյուրն է Ֆորմուլա 1-ի փորձագետ Արտյոմ Պետրոսյանը, թեման՝ Ֆորմուլա 1-ի Մոնցայի Գրան պրին:

Սերիա 27
Փրայմ Թայմ (14.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման թեման Չեմպիոններ լիգայի 2-րդ տուրի 2-րդ խաղային օրն է, հյուրը՝ մարզական մեկնաբան Արտուշ Հարությունյանը, որի հետ քննարկվել են օրվա բոլոր 8 խաղերը:

Սերիա 28
Փրայմ Թայմ (15.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է մարզական մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը: Քննարկվել են Կոնֆերենցիաների լիգայի Փյունիկ-Սլովան և Եվրոպա Լիգայի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումները:

Սերիա 29
Փրայմ Թայմ (16.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: Հաղորդման հյուրն է ըմբշամարտի փորձագետ Հասմիկ Գրկգորյանը, որը խոսել է հունահռոմեական և ազատ ոճային ըմբիշների ելույթների և Արթուր Ալեքսանյանի 4-րդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալու մասին:

Սերիա 30
Փրայմ Թայմ (19.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է բասկետբոլի փորձագետ Հրաչյա Գումրոյանը, որի հետ քննարկվել է Եվրաբասկետի ավարտված մրցաշարը և Իսպանիայի հավաքականի չեմպիոնությունը:

Սերիա 31
Փրայմ Թայմ (20.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է NBA-ին: Հաղորդման հյուրն է բասկետբոլի մեկնաբան Հարություն Արզումանյանը, որը խոսել է կատարված տեղափոխությունների, վերադարձերի և նոր պայմանագրերի մասին:

Սերիա 32
Փրայն Թայմ (21.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման ժամանակ ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը խոսել է եվրոպական թոփ առաջնություններում սպասվող մարզչական հնարավոր փոփոխությունների մասին:

Սերիա 33
Փրայմ Թայմ (22.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է մարզական մեկնաբան Արամ Սահակյանը, թեման՝ Ռոջեր Ֆեդերերի մարզական կարիերան ավարտելու մասին որոշումը և Laver Cup-ը, որը շվեյցարացի թենիսիստի վերջին մրցաշարն է:

Սերիա 34
Փրայմ Թայմ (23.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Ազգերի լիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղերին: Խոսվել է Հայաստան-Ուկրաինա սպասվող խաղի, Հայաստանի հավաքականի հնարավորությունների և կադրային խնդիրների մասին: Հաղորդման հյուրն է ֆուտբոլային մեկնաբան Կարեն Ռաֆայելյանը:

Սերիա 35
Փրայմ Թայմ (26.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման դիտակետում է Հոկեյի Ազգային լիգայի նոր մրցաշրջանը: Հաղորդման հյուրն է հոկեյի փորձագետ Արմեն Ռուշանյանը, որը խոսել է ֆավորիտ համարվող թիմերի և հետաքրքիր տեղափոխությունների մասին:

Սերիա 36
Փրայմ Թայմ (27.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրերն են Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը և գրեփլինգի հավաքականի գլխավոր մարզիչ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Մայիս Ներսեսյանը: Հաղորդման շրջանակում ամփոփվել է գրեփլինգի ֆեդերացիայի գործունեությունը և խոսվել առաջիկա ծրագրերի մասին:

Սերիա 37
Փրայմ Թայմ (28.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն ամփոփել է Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլը: Հաղորդման հյուրն է խմբագիր Վահան Զաքարյանը, որը խոսել է Հայաստանի հավաքականի ելույթներից, ձախողված թոփ հավաքականներից և գրանցված անակնկալներից:

Սերիա 38
Փրայմ Թայմ (29.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Fastex Հայաստանի պրեմիեր լիգային: Հաղորդման հյուրն է Ֆուտբոլային լրագրող Սամվել Սուքիասյանը, որը խոսել է մրցաշրջանի ընթացքի և մասնակից բոլոր թիմերի մասին:

Սերիա 39
Փրայմ Թայմ (30.09.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է ֆուտբոլի երկրպագու Դավիթ Խաչատրյանը, թեման՝ եվրոպական թոփ-5 լիգաների առաջիկա տուրի կենտրոնական հանդիպումները:

Սերիա 40
Փրայմ Թայմ (03.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Ֆորմուլա 1-ի Սինգապուրի Գրան Պրիին, որն ավարտվել էր Ռեդ Բուլի պիլոտ Սերխիո Պերեսի հաղթանակով: Հաղորդման հյուրն էր Ֆորմուլա 1-ի փորձագետ Արտյոմ Պետրոսյանը, որի հետ քննարկեցինք Պերեսի հաղթանակը, խոսեցինք նաև մյուս պիլոտների և թիմերի մասին: Աշխարհի գործող չեմպիոն Մաքս Ֆերստապենը Սինգապուրում կարող էր դառնա չեմպիոն, բայց գրավեց 7-րդ տեղը և չկարողացավ մրցակիցների համար դառնալ անհասանելի: Սինգապուրի Գրան Պրիում եզրագիծը հատեցին մեկնարկած 20 բոլիդներից 14-ը, իսկ ամենաարագ շրջանը գրանցեց Ֆերարրիի պիլոտ Շառլ Լեկլերը:

Սերիա 41
Փրայմ Թայմ (04.10.2022)
Փրայմ Թայմի 04.10.2022-ի թողարկումն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրին: Հաղորդման հյուրը Mediamax.am-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն էր, որի հետ քննարկվել են 3-րդ տուրի առաջին խաղային օրվա բոլոր խաղերի հետաքրքիր ինտրիգները:

Սերիա 42
Փրայմ Թայմ (05.10.2022)
Փրայմ Թայմի 05.10.2022-ի թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրին: Հաղորդման հյուրն էր շոումեն Եգոր Գլումովը, որի հետ քննարկվել են 3-րդ տուրի երկրորդ խաղային օրվա բոլոր խմբերի և խաղերի հետաքրքիր ինտրիգները:

Սերիա 43
Փրայմ Թայմ (06.10.2022)
Փրայմ Թայմի 06.10.2022-ի թողարկումն անդրադարձել է Կոնֆերենցիաների լիգայի Փյունիկ-Ժալգիրիս հանդիպմանը: Մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանի հետ քննարկվել են խաղին առնչվող կարևոր թեմաները: Ուշադրության են արժանացել նաև Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումները:

Սերիա 44
Փրայմ Թայմ (07.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հատվածի հյուրն է մարզական մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը, որը խոսել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի ելույթների և Հայաստան-Չեխիա խաղի մասին: Երկրորդ հատվածի հյուրն է Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխտնօրեն Գևորգ Մելիքսեթյանը, որը խոսել է շախմատի Երևան Օփեն միջազգային մրցաշարի մասին:

Սերիա 45
Փրայմ Թայմ (10.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրերն են հոկեյի մեկնաբան Արտյոմ Պետրոսյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանը: Հաղորդման առաջին հատվածն անդրադարձել է Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության մեկնարկին, երկրորդ հատվածը՝ շախմատի Երևան Օփեն միջազգային մրցաշարին:

Սերիա 46
Փրայմ Թայմ (11.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է մարզական մեկնաբան Արմեն Մանուկյանը, թեման՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի կենտրոնական խաղերը:

Սերիա 47
Փրայմ Թայմ (12.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հատվածում Vnews լրատվական ծառայության խմբագիր Հարություն Արզումանյանը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղային օրվա կենտրոնական՝ Բարսելոնա-Ինտեր հանդիպման մասին: Հաղորդման երկրորդ հատվածն անդրադարձել է շախմատի Երևան Օփեն միջազգային մրցաշարի ընթացքին, որի մասին խոսել է Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, մրցաշարի կազմակերպիչ Նորիկ Քալանթարյանը:

Սերիա 48
Փրայմ Թայմ (13.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է ֆուտբոլային փորձագետ Վահան Զաքարյանը, որը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրի Ժալգիրիս-Փյունիկ խաղի և Եվրոպա լիգայի 4-րդ տուրի կենտրոնական խաղերի մասին:

Սերիա 49
Փրայմ Թայմ (14.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է ֆուտբոլային մեկնաբան Ռոբերտ Մարկոսյանը, որը խոսել է շաբաթվա կենտորանական՝ Ռեալ-Բարսելոնա և Լիվերպուլ-Մանչեսթեր Սիթի խաղերի մասին:

Սերիա 50
Փրայմ Թայմ (17.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հատվածում լրագրող Տրդատ Մուշեղյանը խոսել է NBA-ի նոր մրցաշրջանի և կանոնավոր առաջնության մեկնարկի մասին: Երկրոդ հատվածում ֆուտբոլային մեկնաբան Էդմոն Մարտիրոսյանը խոսել է Ոսկե գնդակի մրցանակաբաշխության մասին:.

Սերիա 51
Փրայմ Թայմ (18.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է Երևանի շախմատի ֆեդերացիայի բարձրագույն վարպետության մարզադպրոցի ավագ մարզիչ Վարդան Մելքոնյանը, որը ամփոփել է Երևանում կայացած Երևան Օփեն շախմատի միջազգային մրցաշարը:

Սերիա 52
Փրայմ Թայմ (19.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հատվածի հյուրն է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը, որը խոսել է Կարո Մուրադի կարիերայի և Նորբերտ Դամբրովսկիի հետ սպասվող մենամարտի մասին: Երկրորդ հատվածի հյուրն է ֆուտբոլային երկրպագու Վանանդ Կարապետյանը, թեման՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական՝ Մանչեսթեր Յունայթեդ-Տոտենհեմ հանդիպումը:

Սերիա 53
Փրայմ Թայմ (20.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը, որտեղ Հայաստանի հավաքականը նվաճել է 3 մեդալ: Հաղորդման հյուրն է ըմբշամարտի փորձագետ Վիկտորիա Մանուկյանը:

Սերիա 54
Փրայմ Թայմ (21.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է Նոա ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը, որը խոսել է Նոա ՖԱ-ի և իսպանական Վիլյառեալի միջև կնքված համագործակցության համաձայնագրի մասին:

Սերիա 55
Փրայմ Թայմ (24.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Ֆորմուլա 1-ի ԱՄՆ-ի ավարտված Գրան Պրիին և Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Հաղորդման առաջին հատվածի հյուրն է Ֆորմուլա 1-ի փորձագետ Արտյոմ Պետրոսյանը, երկրորդ հատվածի հյուրը՝ ըմբշամարտի փորձագետ Վիկտորիա Մանուկյանը:

Սերիա 56
Փրայմ Թայմ (25.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի առաջին խաղային օրվա բոլոր հանդիպումներին: Հաղորդման հյուրն է շոումեն և ֆուտբոլասեր Գուրգեն Մնացականյանը:

Սերիա 57
Փրայմ Թայմ (26.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է ֆուտբոլային վերլուծաբան Վահրամ Բարբարյանը: Անդրադարձ է կատարվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի 2-րդ խաղային օրվա բոլոր հանդիպումներին:

Սերիա 58
Փրայմ Թայմ (27.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի Սլովան-Փյունիկ խաղին և Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումներին: Հաղորդման հյուրն է մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը:

Սերիա 59
Փրայմ Թայմ (28.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման թեմաներն են Յուվենտուսի և Բարսելոնայի ելույթներն ընթացիկ մրցաշրջանում: Թիմերը ձախողվեցին Չեմպիոնների լիգայում և չկարողացան ձեռք բերել փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր: Հաղորդման հյուրերն են Յուվենտուսի երկրպագու Վլադիմիր Հովհաննիսյանը և Բարսելոնայի երկրպագու Ալֆրեդ Պետրոսյանը:

Սերիա 60
Փրայմ Թայմ (31.10.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է թենիսի Փարիզ մասթերս մրցաշարին: Հաղորդման հյուրն է մարզական մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը, որը խոսել է ֆավորիտների, սպասվող անակնկալների և մրցաշարի հետաքրքիր ինտրիգների մասին:

Սերիա 61
Փրայմ Թայմ (01.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է Mediamax.am-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, թեման՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները:

Սերիա 62
Փրայմ Թայմ (02.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին հանդիպումներին: Հաղորդման հյուրն է ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը, որը խոսել է օրվա խաղերի, լիգայի գլխավոր ֆավորիտների և այլ հետաքրքիր թեմաների մասին:

Սերիա 63
Փրայմ Թայմ (03.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է մարզական մեկնաբան Սուրեն Սուքիասյանը, որը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի Փյունիկ-Ժալգիրիս խաղի և Հայաստանի չեմպիոնի հնարավորությունների մասին: Հաղորդման ընթացքում քննարկվել են նաև Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի կենտրոնական և ինտրիգային հանդիպումները:

Սերիա 64
Փրայմ Թայմ (04.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման դիտակետում են իտալական Ա Սերիայի և անգլիական Պրեմիեր լիգայի առաջիկա տուրի կենտրոնական հանդիպումները: Անգլիայում կայանալու են «Չելսի»-«Արսենալ» և «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» խաղերը, իսկ Իտալիայում կկայանա 2 դերբի՝ «Դերբի դելլա Կապիտալե» և «Դերբի դիտալիա»: Հաղորդման հյուրն է ֆուտբոլային երկրպագու Կարեն Ղազարյանը:

Սերիա 65
Փրայմ Թայմ (07.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Փարիզի Մասթերսին, որի եզրափակիչում Նովակ Ջոկովիչը պարտվեց Հոլգեր Ռունեին: Հաղորդման հյուրն է մարզական մեկնաբան Արամ Սահակյանը, որը խոսել է անակնկալների, հայտնությունների և ձախողակների մասին:

Սերիա 66
Փրայմ Թայմ (09.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է ֆուտբոլի մարզիչ Հայկ Ոսկանյանը, թեման՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանությունը:

Սերիա 67
Փրայմ Թայմ (10.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Բրազիլիայի հավաքականին: Հաղորդման հյուրն է ֆուտբոլային մեկնաբան Իշխան Մելքոնյանը, որը խոսել է Մունդիալ 2022-ում «պենտակամպիոնների» հնարավորությունների, հավաքական հրավիրված ֆուտբոլիստների և Բրազիլիայի մրցակիցների մասին:

Սերիա 68
Փրայմ Թայմ (11.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման թեման անգլիական «Լիվերպուլն» է, որի սեփականատերերը հայտարարել են ակումբը վաճառելու մտադրության մասին: Խոսվել է նաև Անգլիայի հավաքականի հայտացուցակից, որտեղ Գարեթ Սաութգեյթը ընդգրկել է 26 ֆուտբոլիստի: Հաղորդման հյուրն է «8:0» հաղորդման խմբագիր, Լիվերպուլի երկրպագու Ռազմիկ Հովհաննիսյանը:

Սերիա 69
Փրայմ Թայմ (14.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է լեզվաբան, ֆուտբոլային երկրպագու Վահան Զաքարյանը, որը խոսել է Աշխարհի առաջիկա առաջնությունում Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների հայտացուցակների և հնարավորությունների մասին:

Սերիա 70
Փրայմ Թայմ (15.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Պորտուգալիայի և Բելգիայի հավաքականների հայտացուցակներին: Հաղորդման հյուրն է սպորտային փորձագետ Արտյոմ Պետրոսյանը, որը խոսել է հրավիրված ֆուտբոլիստների և առաջիկա ԱԱ-ում նշված հավաքականների հնարավորությունների մասին:

Սերիա 71
Փրայմ Թայմ (17.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման դիտակետում են Գերմանիայի և Նիդերլանդների հավաքականները: Հաղորդման հյուրն է սպորտային վերլուծաբան Վահրամ Բարբարյանը, որը խոսել է թիմերի հայտացուցակներում ընդգրկված ֆուտբոլիստների, խաղային դիրքերի, մրցակիցների և հնարավորությունների մասին:

Սերիա 72
Փրայմ Թայմ (18.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հատվածի հյուրն է բռնցքամարտի համաշխարհային խորհրդի հայաստանյան գրասենյակի գլխավոր մենեջեր Սարգիս Պողոսյանը, որը խոսել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության Արսեն Գուլամիրյան-Ալեկսեյ Եգորով մենամարտի մասին: Երկրորդ հատվածի հյուրն է Հայաստանի թեքբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, որն անդրադարձել է ֆեդերացիայի գործունեությանը և թեքբոլի առաջիկա աշխարհի առաջնությանը:

Սերիա 73
Փրայմ Թայմ (21.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանը, թեման՝ Անթալիայում կայացած շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղից Հայաստանի ներկայացուցիչները վերադարձել են 4 մեդալով: Հաղորդման վերջում անդրադարձ է կատարվել նաև Մունդիալ 2022-ի բացմանն ու ֆավորիտ համարվող հավաքականներին:

Սերիա 74
Փրայմ Թայմ (22.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Թուրինում կայացած ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարին, որտեղ 6-րդ անգամ հաջողության հասավ Նովակ Ջոկովիչը: Հաղորդման հյուրն է մարզական մեկնաբան Արամ Սահակյանը, որը խոսել է նաև WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանի և ռուս Ալեկսեյ Եգորովի միջև կայացած մենամարտի մասին:

Սերիա 75
Փրայմ Թայմ (23.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է բասկետբոլի մեկնաբան Էդգար Մարկոսյանը, թեման՝ NBA-ի 2022/23 թվականների մրցաշրջանի կանոնավոր առաջնության ընթացքը:

Սերիա 76
Փրայմ Թայմ (24.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն ամփոփել է Ֆորմուլա 1-ի աշխարհի ավարտված առաջնությունը, որտեղ պիլոտների պայքարում հաղթել է Մաքս Ֆերստապենը, իսկ բոլիդների պայքարում կոնստրուկտորների գավաթը նվաճել է ավստրիական Ռեդ Բուլը: Հաղորդման հյուրն է Ֆորմուլա 1-ի վերլուծաբան Արտյոմ Պետրոսյանը:

Սերիա 77
Փրայմ Թայմ (25.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման առաջին հատվածի հյուրն է շախմատի Աշխարհի և Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանը, որը խոսել է գրանցած հաջողությունների և Հայաստանի հավաքականում ընդգրկվելու մասին: Երկրորդ հատվածի հյուրերն են MMA մարտիկ, աշխարհի չեմպիոն Ռաֆայել Աբրահամյանը և նրա մարզիչ Գոռ Ազիզյանը, որոնք խոսել են MMA Series-61 մրցաշարի և Աբրահամյան-Կախորմանով սպասվող մենամարտի մասին:

Սերիա 78
Փրայմ Թայմ (28.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է մարզական լրագրող Սամվել Սուքիասյանը, որը խոսել է Fastex Հայաստանի գավաթի խաղարկության և Մունդիալ 2022-ի ընթացքի մասին:

Սերիա 79
Փրայմ Թայմ (29.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Կատարում ընթացող Աշխարհի առաջնությանը: Հաղորդման հյուրն է մարզական վերլուծաբան Վահրամ Բարբարյանը, որը խոսել է խմբային փուլի 3-րդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումների և հետաքրքիր ինտրիգների մասին:

Սերիա 80
Փրայմ Թայմ (30.11.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, որը խոսել է Մունդիալ 2022-ի C և D խմբերում ընդգրկված հավաքականների հնարավորությունների և վերջին տուրի 2-րդ խաղային օրվա հանդիպումների մասին:

Սերիա 81
Փրայմ Թայմ (01.12.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Արթուր Քարտաշյանը, որը պայմանագիրը խզել է Նիկոսիայի «Օլիմպիակոսի» հետ և վերադարձել է Հայաստան: Քարտաշյանը խոսել է կարիերայի զարգացումների, ինչպես նաև Մունդիալ 2022-ի F և E խմբերում ընդգրկված հավաքականների հնարավորությունների մասին:

Սերիա 82
Փրայմ Թայմ (02.12.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է SPORTHOUSE նախագծին և Մունդիալ 2022-ի խմբային փուլի վերջին խաղերին: Հաղորդման հյուրն է SPORTHOUSE-ի հաղորդավար Գրիգ Գևորգյանը:

Սերիա 83
Փրայմ Թայմ (05.12.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Պետրոս Ավետիսյանը, որը խոսել է կարիերայի նոր փուլի և Ղազախստանից վերադառնալու պատճառների մասին: Անդրադարձ է կատարվել նաև Մունդիալ 2022-ին և օրվա հանդիպումներին:

Սերիա 84
Փրայմ Թայմ (06.12.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը, որը խոսել է «Ուրարտուի» ներկայիս իրավիճակի և Մունդիալ 2022-ի մասին:

Սերիա 85
Փրայմ Թայմ (07.12.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն ամփոփել է Մունդիալ 2022-ի 1/8 եզրափակիչը: Հաղորդման հյուրն է շոումեն Գուրգեն Մնացականյանը, որը խոսել է փլեյ-օֆֆի առաջին փուլի խաղերի և քառորդ եզրափակիչում սպասվող դիմակայությունների մասին:

Սերիա 86
Փրայմ Թայմ (08.12.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է 12 ծանրորդով: Հաղորդման հյուրն է մարզական մեկնաբան Հարություն Արզումանյանը:

Սերիա 87
Փրայմ Թայմ (09.12.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է ՀՖՖ գործկոմի անդամ Արթուր Սահակյանը, թեման՝ Աշխարհի ընթացիկ առաջնության քառորդ եզրափակիչի խաղերը:

Սերիա 88
Փրայմ Թայմ (12.12.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը, որը խոսել է Մունդիալ 2022-ի քառորդ եզրափակիչ փուլի և կիսաեզրափակիչի սպասվող դիմակայությունների մասին:

Սերիա 89
Փրայմ Թայմ (13.12.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է Mediamax.am-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, թեման՝ Մունդիալ 2022-ի առաջին կիսաեզրափակիչ՝ Արգենտինա-Խորվաթիա հանդիպումը:

Սերիա 90
Փրայմ Թայմ (14.12.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն անդրադարձել է Մունդիալ 2022-ի 2-րդ կիսաեզրափակիչին, որտեղ ուժերն են չափելու Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականները: Հաղորդման հյուրն է «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը:

Սերիա 91
Փրայմ Թայմ (15.12.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն ամփոփել է Կատարում ընթացող ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները: Հաղորդման հյուրն է «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության մեկնաբան Մանվել Մարգարյանը:

Սերիա 92
Prime Time (16.12.2022)
This edition of Prime Time covered the weightlifting world championships in Bogota, Colombia, where only the men's super heavyweights didn’t take the stage. Besides sports commentator Harutyun Arzumanyan was the guest of the program.

Սերիա 93
Փրայմ Թայմ (19.12.2022)
Փրայմ Թայմի այս թողարկումն ամփոփել է Կատարում կայացած 2022 թվականի Աշխարհի առաջնությունը և եզրափակիչ՝ Արգենտինա-Ֆրանսիա խաղը, որտեղ 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ հաղթեց Արգենտինան՝ 3-րդ անգամ դառնալով աշխարհի չեմպիոն: Հաղորդման հյուրն է լեզվաբան, ֆուտբոլի երկրպագու Վահան Զաքարյանը:

Սերիա 94
Փրայմ Թայմ (21.12.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է բասկետբոլի վերլուծաբան Վահրամ Բարբարյանը, որը խոսել է NBA-ի կանոնավոր առաջնության ընթացքի, թիմերի ցուցադրած խաղի և հնարավորությունների մասին:

Սերիա 95
Փրայմ Թայմ (22.12.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է մարզական լրագրող Սամվել Սուքիասյանը, թեման՝ FASTEX Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջին շրջանը:

Սերիա 96
Փրայմ Թայմ (29.12.2022)
Փրայմ Թայմի այս թողարկման հյուրն է բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը, որը խոսել է նոյեմբերին Ալեկսեյ Եգորովի դեմ անցկացրած չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտի մասին:

Սերիա 97
Փրայմ Թայմ (31.12.2022)
Փրայմ Թայմի տոնական թողարկումն անդրադարձել է 2022 թվականի ընթացքում հայ մարզիկների գրանցած հաջողություններին: Հաղորդման առաջին հատվածի հյուրն է բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը, որը Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ դարձավ արծաթե մեդալակիր: Երկրորդ հատվածի հյուրերն են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ժիրայր Շաղոյանն ու Ստյոպա Մկրտչյանը: Երրորդ հատվածի հյուրերն են ծանրորդներ Սամվել Գասպարյանն ու Վարազդատ Լալայանը, որոնք 2022 թվականի ընթացքում դարձան Եվրոպայի փոխչեմպիոններ, իսկ Աշխարհի առաջնությունում նվաճեցին բրոնզե մեդալներ:
Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:
© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են