Պրեմիեր Լիգա (Անգլիա)

ՍԵՐԻԱՆԵՐ

Սերիա 1
ՖԵՐՋԻ - ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ
Առաջին ֆիլմը պատմում է «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, որը Սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ 26 տարի անց դարձավ Անգլիայի չեմպիոն՝ հաղթելով Պրեմիեր լիգայի առաջին մրցաշրջանում:

Սերիա 2
ՌՈՎԵՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ. Ջեքի կառուցած թիմը
Երկրորդ ֆիլմը պատմում է «Բլեքբեռն Ռովերսի» անհավանական չեմպիոնության մասին, որը գրանցվել է 1994/95 մրցաշրջանում՝ Ջեք Ուոքերի գլխավորությամբ:

Սերիա 3
ԴԱՐԻ ԽԱՂԸ
Երրորդ ֆիլմը պատմում է «Լիվերպուլ»-«Նյուքասլ» հանդիպման մասին, որը ստացել է «դարի խաղը» անվանումը:

Սերիա 4
ԴԵՆԻՍ ԲԵՐԳԿԱՄՊ - Տիեզերքի հանճարը
Չորրորդ ֆիլմը նվիրված է «Արսենալի» նախկին հարձակվող Դենիս Բերգկամպին և նրա անհավանական խաղին:

Սերիա 5
ԱՆՊԱՂՏՆԵՐԸ
Հինգերորդ ֆիլմը նվիրված է «Արսենալին», որն Արսեն Վենգերի գլխավորությամբ 2003/04 մրցաշրջանում դարձավ Պրեմիեր լիգայի հաղթող և մնաց անպարտելի:

Սերիա 6
ԺՈԶԵ ՄՈՒՐԻՆՅՈ - Յուրահատուկ մարդ
Վեցերորդ ֆիլմը պատմում է Ժոզե Մոուրինյուի «Չելսիի» ղեկին անցկացրած առաջին մրցաշրջանի և Պրեմիեր լիգայում տարած հաղթանակի մասին:

Սերիա 7
ՌՈՒՆԻ. Այս աշխարհից դուրս մեկը
Յոթերորդ ֆիլմը պատմում է Պրեմիեր լիգայում երբևէ խփված ամենագեղեցիկ գոլերից մեկի մասին: Մանչեսթերյան դերբիում հրաշալի հարվածով աչքի է ընկնում Ուեյն Ռունին:

Սերիա 8
ՍԵՐԽԻՈ ԱԳՈՒԵՐՈ . "Վերջին շունչը"
Ֆիլմը պատմում է «Մանչեսթեր Սիթիի» լեգենդար հարձակվող Սերխիո Ագուերոյի և ՔՊՌ-ի դեմ խաղի վերջին վայրկյաններին նրա խփած չեմպիոնական գոլի մասին:
Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:
© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են