Make It or Break It -poster

Կառուցիր կամ կոտրիր

Կառուցիր կամ կոտրիր

Make It or Break It -poster

ՍԵՐԻԱՆԵՐ

Սերիա 1

Պիլոտային սերիա

Երազելով Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին՝ երիտասարդ մարմնամարզուհի Էմիլին ամեն ինչ տակնուվրա է անում Կոլորադոյի «The Rock» մարզասրահում: Ավելին, վտանգելով գալիք մրցույթում մարմնամարզիկներից մեկի՝ լավագույն եռյակում մնալու հնարավորությունը՝ նա, ակամա, իր համար թշնամիներ է ստեղծում։
 

Սերիա 2

Որտե՞ղ է Մարթին

«The Rock»-ի գլխավոր մարզիչ Մարթիի` Լորենի և 4-ից 7-րդ տեղերը զբաղեցրած աղջիկների հետ միասին  հեռանալը քաոս է առաջացնում մարզասրահում: Փեյսոնը, Քեյլին և Էմիլին մեկնում են Դենվեր՝ դեմ առ դեմ հանդիպելու և պարզելու այս դավաճանության պատճառները։ Միևնույն ժամանակ, Քրուզների ընտանիքը (Ռոնին և Ալեքսը) բոլոր ծնողներին հրավիրում է իրենց տուն։ Մինչդեռ Լորենը բոլորովին ուրախ չէ նոր մարզասրահի գաղջ ընդունելությունից և ցնցված է հոր ու նրա վարչական օգնականի՝ Սամերի մասին բացահայտումից։

Սերիա 3

Ազատվե՛ք ավելորդ հույզերից

«The Rock»-ում դեռ լարվածություն է տիրում, քանի որ աղջիկները շարունակում են մարզվել առանց մարզիչի: Բոլորին զարմացնում է Լորենի և Սթիվի վերադարձը, ինչպես նաև իրենց նոր բարձրակարգ մարզիչի հավանական ժամանումը: Մինչ նոր մարզիչի խիստ մարզումների ռեժիմի ուժի մեջ մտնելը՝ Էմիլին, Փեյսոնը և Քեյլին որոշում են մի փոքր լիցքաթափվել ավագ դպրոցի երեկույթի ժամանակ: Երեկույթի ընթացքում Էմիլին վիճում է Ռեյզորի հետ, իսկ Քեյլին՝ Քարթերի, երբ հասկանում է, որ վերջինս ստել է իրեն։ Փեյսոնը չի ուզում հավատալ, որ անտեղի վատնում է իր ժամանակը:
 

Սերիա 4

Կիրակի, Արյունոտ Սաշա, կիրակի

Սաշան, իմանալով երեկվա գարեջրի խնջույքին մասնակցելու մասին, աղջիկների միակ հանգստյան օրը նրանց պարտադրում է անխտիր ներկա գտնվել դահլիճում։ Ձերբակալված Փեյսոնը, Քեյլին, Էմիլին և Լորենը ստիպված են ամբողջ օրը քրտնաջան աշխատել՝ պարզելու, թե ինչ է սպասվում իրենց, եթե  փորձեն լինել «սովորական դեռահասներ»: Փեյսոնը մեղադրում է մյուսներին այս պատմության մեջ իրեն ներքաշելու համար։ Կախվածությունից մոլեգնած Քեյլին վրդովված է, որ Քարթերի հետ ունեցած երեկվա վեճից հետո ինքն իրեն չի ճանաչում: Իսկ Լորենը տառապում է անցած գիշեր ունեցած պատահական սեռական հարաբերության պատճառով:

Սերիա 5

Մայր և դուստր որպես սուպերմոդելներ

Ֆինանսների բացակայությունը, որին բախվել էր «The Rock»-ի թիմը «Nationals»-ից առաջ, դրդում է Քիմին և մնացած մայրերին կազմակերպել նորաձևության ցուցադրություն, որտեղ կներգրավեն մայրերի իրենց դուստրերի հետ միասին: Միակ մարդը, ում դա դուր չի գալիս, Փեյսոնն է:  Թեև Փեյսոնը չի ցանկանում ժամանակ վատնել այս բոլոր «աղջկական արարքների վրա», Սաշան ակնարկում է Քիմին, որ նա իր դստեր համար կանացիության մոդել չի եղել։ Մինչդեռ Քարթերին և Լորենին միասին հայտնաբերելուց հետո Սամերը զգում է, որ նրանց միջև ինչ-որ բան կա, և փորձում է օգնել՝ ավելի վստահ շփվելով։ Քեյլին որոշում է ասել Քարթերին, որ պատրաստ է հաջորդ քայլն անել իրենց հարաբերություններում։

 

Սերիա 6

Ռոքի և հարգանքի միջև

Սաշան ռիսկի է դիմում՝ հրավիրելով Մարտինին ու Դենվերի անձնակազմին ընկերական հանդիպման։ Փեյսոնը վճռական է՝ ցույց տալու իր գերակայությունը, բայց նախկին վնասվածքն իրեն զգացնել է տալիս, ինչը կարող է հանգեցնել տխուր հետևանքների: Էմիլին նույնպես մտադիր է իրեն լավագույնս դրսևորել, սակայն Սաշան նրա հետ կապված մեծ ծրագրեր այնքան էլ չունի։ Բայց պատրա՞ստ են աղջիկները ընդունել այս մարտահրավերն ու Դենվերի թիմին՝ երկրի գործող չեմպիոն Քելլի Պարկերի գլխավորությամբ: Մինչդեռ Քարթերը պետք է վերանայի Քեյլիի հետ իր հարաբերությունները, քանի որ Սաշան և Լորենը ընտրության առաջ են կանգնեցնում իրեն։

Սերիա 7

Վազի՛ր Էմիլի, վազիր

Այն բանից հետո, երբ Սաշան հրաժարվեց Էմիլին վերադարձնել «The Rock», նա մարզումները շարունակելուց բացի չգիտի, թե ինչ անել:  Բարեբախտաբար, Դեյմոնը, ով աշխատում է նրա հետ նույն պիցցերիայում, գաղափար ունի, թե ինչպես կարող է օգնել Էմիլիին: Մինչդեռ պարզվում է, որ Փեյսոնի հայրը՝ Մարկը, կորցրել է աշխատանքը, և այժմ նրա ընտանիքը ստիպված է բարդ որոշումներ կայացնել: Իսկ Լորեն Քարթերի մոլուցքը նոր մակարդակի է հասնում։
 

Սերիա 8

Սիրո, պատերազմի և մարմնամարզության մեջ բոլոր միջոցները արդարացված են

Քրուզների ընտանիքի առանձնատան խնջույքը վերածվում է քաոսի, երբ Քեյլիի հայրը՝ Ալեքսը, բացահայտում է նրա գաղտնիքը, ինչը հանգեցնում է Քարթերի հետ վեճի: Փեյսոնը նորից մեջքի հետ կապված խնդիրներ ունի, և դա կարող է խափանել «Nationals»-ի մասին ունեցած իր երազանքները: Թիմակից Նիկին նրան առաջարկում է մի պարզ լուծում, որը ստիպում է Փեյսոնին ստել մորը: 
 

Սերիա 9

Որտե՞ղ է Քեյլին

Քարթերը վերջապես խոստովանում է Քեյլիին որ դավաճանել է վերջինիս, ինչը վտանգի տակ է դնում իր մասնակցությունը մրցույթին։ Փեյսոնը հիասթափված է, որ գեղարվեստական ​​մարմնամարզության մրցույթում չի զբաղեցրել առաջին հորիզոնականը: Իսկ Սաշան վստահ չէ, թե արդյոք կարող է դառնալ թիմի ավագը:  Չնայած անձնական խնդիրներին՝ հանուն հաղթանակի, աղջիկները որոշում են դառնալ մեկ թիմ, որի ղեկավարը դառնում է Էմիլին։ Քեյլին համաձայնում է լինել Լորենի թիմակիցը, բայց ոչ նրա ընկերը։ 

 

Սերիա 10

Այն ամենը ինչ փայլում է

Աղջիկները ժամանում են Բոստոն` մասնակցելու գեղարվեստական ​​մարմնամարզության ազգային առաջնությանը: Նրանք պետք է լավագույնս դրսևորեն իրենց, որպեսզի անցնեն ազգային հավաքականի կազմ:  Մրցույթից հետո թիմը վերադառնում է Բոուլդեր։ Դեյմոնը անհանգստանում է Էմիլիին միայնակ թողնելու համար, քանի որ պատրաստվում է մեկնել Լոս Անջելես, բայց Էմիլին համբույրներով մխիթարում է նրան։ 

Սերիա 11

Վերջին վայրկյանին

Փեյսոնը ցանկանում է, որ իր վնասվածքը մղձավանջ լինի, որպեսզի շարունակի մարզվել: Քաղաքում շքերթ  է տեղի է ունենում՝ ի պատիվ երկրի նոր չեմպիոն Քեյլի Կրուսի: Լորենը կարծում է, որ եթե Փեյսոնը չեմպիոն լիներ,  այդ դեպքում երբեք չէր դավաճանի «The Rock»-ի իր ընկերներին։ Լորենը ցանկանում է նյարդայնացնել Քեյլիին, ուստի Քարտերին "The Rock" վերադարձնելու միջոցներ է մտածում ՝ հավատալով, որ միայն նրա  ներկայությունն արդեն բավական կլինի Քեյլիին վրդովեցնելու համար։ 

 

Սերիա 12

Հետևել առաջնորդին

Աղջիկները դժգոհ են, որ Մարթին կրկին դարձել է իրենց մարզիչը, և որոշում են դիվերսիա կազմակերպել նրա դեմ։ Էմիլին խնդրում է մորը չմիջամտել իր «The Rock»-ի կյանքին ու այն ամենին, ինչ կապված է մարմնամարզության հետ, քանի որ ամեն բան գնալով ավելի է վատանում։  Միևնույն ժամանակ, Սաշան փորձում է մեկ այլ միջոց գտնել  Փեյսոնի՝ «The Rock»-ում մնալու համար և հրավիրում է նրան որպես մարզիչի օգնական։ Քեյլին չի կարողանում ներել Քարթերին իր դավաճանության համար։ Րեյզորն օգնում է Էմիլիին բարելավել իր մաթեմատիկայի գնահատականները: Սամերը պատմում է Էմիլիին, որ մոր շնորհիվ են իրեն հրավիրել  «The Rock»:  
 

Սերիա 13

Կալիֆոռնիայի աղջիկները

Քեյլին, Էմիլին և Փեյսոնը գնում են մասնակցելու հայտնի մարդկանց երեկույթին, որը տեղի է ունենում Լոս Անջելեսում. նրանք հատկապես ուրախ են, որ Լորենը հրավիրված չէ: Լորենը սպառնում է Նիկիին՝ նրան իր հետ տանելու համար: Էմիլին հանդիպում է Դեյմոնին, և բացահայտում է, որ ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես ինքն էր ծրագրել: Լորենը փրկում է Քեյլիին մի սկանդալից, որը ցանկանում էին սարքել պապարացիները։ Դրանից հետո աղջիկները վերջապես հաշտվում են։ Հաջորդ առավոտ Փեյսոնը այցելում է նահանգի լավագույն վիրաբույժին, բայց վերջինս հաստատում է, որ նա այլևս չի կարողանա զբաղվել մարմնամարզությամբ։

Սերիա 14

Մի՞թե մենք դեռ չենք զվարճացել

Փեյսոնը սկսում է հաճախել դպրոց, որտեղ բախվում է բոլորին ոգևորող թագուհու հետ, ով նվաստացնում է Փեյսոնին այն բանից հետո, երբ վերջինս նրան ակրոբատիկայի մի քանի խորհուրդ է տալիս: «The Rock»-ում բաց դռների օր է, իսկ Սաշան սահմանում է այս տարվա տոնի թեման. այն է՝ «ուրախություն»։ Յուրաքանչյուր մարմնամարզիկ  հանդես է գալու առանձին համարով, իսկ Քեյլին ու Նիկին պետք է դուետ կատարեն, ինչը շատ դժվար է՝ հաշվի առնելով նրանց միջև հակասությունները։ Բայց նրանց հաջողվում է ընդհանուր լեզու գտնել, ավելին, Քեյլին հետաքրքիր համար է ներկայացնում։

Սերիա 15

Սիրում է, չի սիրում

Վալենտինի օրը մոտենում է, և Սամերը Սաշային առաջարկում է խնջույք կազմակերպել «The Rock»- ում: Լորենը համոզում է Փեյսոնին, որ Քեյլին ու Նիկին հանդիպում են։ Գիշերը Քարթերը գտնում է Սթիվին և Քլոեին ավտոտնակում։ Փեյսոնը վիճում է Հայկի հետ, բայց հենց այս վիճաբանությունից հետո է նա հասկանում, որ մարմնամարզությունից բացի աշխարհում շատ այլ հնարավորություններ կան։ Էմիլին բաժանվում է Դեյմոնից և չի խոսում Ռեյզորի հետ, քանի որ նա պաշտշանում է  ընկերոջը։ 

 

Սերիա 16

Վերջին պարը պահիր ինձ համար

Հիզերը Փեյսոնին, Քեյլիին, Էմիլիին և Լորենին հրավիրում է ավարտական ​​երեկոյին մասնակցելու: Փեյսոնի ծնողները հանդիպում են բժշկի հետ, ով առաջարկում է վիրահատել աղջկան։ Այժմ, երբ Փեյսոնն ընտելացել է իր նոր կյանքին, ծնողները չեն ցանկանում  ասել  սպասվող վիրահատության մասին: Լորենը հոր մեքենայում նոր զգեստ է գտնում, բայց  այդ զգեստը  Էմիլին է կրում  պարահանդեսի ժամանակ, այն բանից հետո, երբ Լորենը պարզում է, որ իր հայրը հանդիպում է Քլոե Կմետկոյի հետ։   Ռեյզորը Էմիլիին խնդրում է պարել իր հետ: Հիասթափված Դեյմոնը բեմում հայտարարում է Էմիլիի համար գրված երգի մասին, բայց նա չի կարողանում այն ​​երգել և փախչում է։ Էմիլին Դեյմոնին գտնում է ավտոկայանատեղիում, որտեղ վերջինս բացատրում է արարքի պատճառը: 

Սերիա 17

Հույս և հավատ

Քեյլին, Էմիլին և Լորենը չանցան Լոնդոնում կայանալիք  ազգային առաջնությանը, բայց նրանք դեռ հնարավորություն ունեն մասնակցելու Պեկինում: Արդյո՞ք Քելի Փարքերը կխափանի նրանց հնարավորությունները: Միևնույն ժամանակ, Փեյսոնը հակասական զգացմունքներ ունի վիրահատության  վերաբերյալ: 

Սերիա 18

Մեծ պատը

Փեյսոնը վերադարձել է։ Սաշան Չինաստանի հավաքականին հրավիրել է “The Rock”  ապացուցելու, թե ովքեր են իրական ամերիկացի մարմնամարզիկները: Բացի այդ, Փեյսոնի բժշկական վճարների պատճառով Քիլերների ընտանիքը կանգնած է իրենց տունը կորցնելու վտանգի առաջ:

Սերիա 19

Միակ բանը, որից պետք է վախենալ

Քանի որ մոտենում է «The Rock»-ի և «China»-ի միջև դիմակայությունը, լարվածությունը էլ ավելի է մեծանում: Փեյսոնը փորձում է օգնել Էմիլիին հաղթահարել նկուղի հանդեպ ունեցած իր վախը: Լորենն ու Քեյլին դեռ չեն վստահում միմյանց:

Սերիա 20

Արդյո՞ք մենք ընտանիք ենք

Աղջիկներն իրենց անպատրաստ են զգում Չինաստանի հավաքականի հետ մրցելու համար։ Նրանց մտահոգությունները կայանում են հետևյալում.  չմրցելու վերաբերյալ Քեյլիի որոշումը, շատ հիասթափեցնող է թիմի համար: Էմիլին փորձում է հաղթահարել վստահության պակասը, ինչպես նաև շատ տխուր է՝ իմանալով, որ «The Rock»-ի և Ազգային կոմիտեի կանոնների պատճառով այլևս երբեք չի կարողանա տեսնել Դեյմոնին: Մրցույթի ժամանակ Սաշան ու աղջիկները ուրախանում են, որ հոր ելույթից հետո, այնուամենայնիվ, Քեյլին որոշում է մրցել։ 

logo

Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:

© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են