KhuchUP-poster

ԽուճUP

ԽուճUP

KhuchUP-poster

ՍԵՐԻԱՆԵՐ

Սերիա 1

Ազատ անկում

Ազատ անկում կամ Rope Jumping. Ինքնասպանությունից 5 պակաս։ Ցատկել 60 մետր բարձրությունի՞ց, թե՞ ձախողել մի ամբողջ նկարահանող թիմի աշխատանք, խախտել պայմանագիրը, փչացնել ներկաների օրը։ Որոշում, որից կախված է շատերի աշխատանքը։ Rope Jumping կամ ազատ անկում. Ահա Արսեն Գրիգորյանի փորձության անվանումը։ Ցատկել 60 մետր բարձրությունի՞ց` հանուն մի էպիզոդի վտանգելով սեփական կյանքը, թե՞ հրաժարվել ու ձախողել մի ամբողջ նկարահանող խմբի աշխատանքը։

Սերիա 2

Ռաֆթինգ

Հայաստանում էքստրիմի ամենասիրված տեսակը` ռաֆթինգն է։ Արսեն Գրիգորյանն ու ԱՄՆ-ից ժամանած մի խումբ զբոսաշրջիկներ պիտի փորձեն հաղթահարել գետի ալիքները ռաֆթի միջոցով։ Հայաստանում ռաֆթինգի առավելություններից մեկն էլ գեղատեսիլ բնությունն ու քարանձավային արշավներն են։

Սերիա 3

Առագաստանավային սպորտաձև

14 -րդ դարից հայտնի այս սպորտաձևին ծանոթանալու համար Անգլիայի թագավոր Կարլ 2 ի նման պետք չի երկար ճանապարհորդության դուրս գալ դեպի բաց ծով: Պարզապես միացիր ԽուճUp ին և Արսեն Գրիգորյանը ցույց կտա , որ առագաստանավային սպորտաձև կա նաև Հայաստանում:

Սերիա 4

Դայվինգ

Արիստոտել, Լեոնարդո Դա Վինչի, Գուգլիեմո Դե Լորենա , Պիեռ Ռեմի Դը Բուա, Ջոան Լեբրիջ: Կմտածեք ի՞նչն է միավորում այս մարդկանց: Միացեք ԽուճUp-ին և Արսեն Գրիգորյանը ոչ միայն կսուզվի ջրի հատակն ու ջրից չոր դուրս կգա, այլև կպատմի ջրային ամենաէքստրեմալ սպորտաձևի` Դայվինգի մասին:

Սերիա 5

Ջրային սպորտաձևեր

Արսեն Գրիգորյանը առանց ԽուճUP-ի ցույց կտա արևածագին Սևանա լճում սափ բորդինգը վայելելուց մինչև ամենավտանգավոր սպորտաձևերից` ջրային մոտոցիկլ վարելու իր փորձը:

Սերիա 6

Via ferrata (Երկաթե ճանապարհ)

Այս անգամ Արսեն Գրիգորյանն իր բոլոր ԽուճUp-ները կարողացավ հաղթահարել գերմանացի հայտնի ինժեներ Վիլհելմ Ալբերտի՝ պողպատե մալուխի, գյուտի շնորհիվ: Եվ առանց խոչընդոտների անցավ իր Via feratta-ն (երկաթե ճանապարհը) :

logo

Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:

© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են