Փայլ

ՍԵՐԻԱՆԵՐ

Սերիա 1
Պիլոտային սերիա
Դերասանուհի Ռութ Ուայլդերը, ով հուսահատ պայքարում է կարիերան սկսելու համար, մասնակցում է Լոս Անջելեսի մարզադահլիճներից մեկում անցկացվող քասթինգին և անմիջապես հասկանում է, որ դա սովորական լսում չէ:

Սերիա 2
Խոնարվել. Հնազանդվել
Չերին փորձում է վերականգնել իր վերջին խմբի մարզավիճակը, իսկ Սեմն իր շոուի համար «աստղ» է փնտրում: Մինչդեռ Ռութն անհարմար իրավիճակ է ստեղծում:

Սերիա 3
Կունտարի ցասումը
Սեմի երիտասարդ պրոդյուսերը, ով հայտնի է իր վառ կերպարով, հանկարծակի հայտնվում է և աղջիկներին ուղեկցում Մալիբու՝ մասնակցելու խնջույքին: Սակայն միջանձնային տարաձայնությունները վաղ թե ուշ սպառնում են խափանել զվարճանքը:

Սերիա 4
Փոշոտ խթան
Աղջիկները, իրենց մարզումների շրջանակներում, տեղափոխվում են հյուրանոց, որտեղ Ռութին և Շեյլային բաժին է ընկնում նույն սենյակը։ Կարմենն ըմբոստանում է հոր և եղբոր դեմ, ովքեր հորդորում են նրան չգնալ իրենց հետքերով՝ որպես ըմբիշ։

Սերիա 5
Դեբբին ինչ-որ բան է անում
Սեմն ու Բաշը գործարք են կնքում տեղական հեռուստաընկերության և հովանավորների հետ: Մինչդեռ, երբ Դեբին ջանք չի խնայում՝ ուսումնասիրելու ըմբշամարտը, Կարմենը իրեն և Մելրոուզին օգնում է ներկա գտնվել տեղական ըմբշամարտի շոուի, որտեղ Դեբբին բացահայտում է իր «ընդհանրությունները» սերիալների հետ։

Սերիա 6
Սա այդ պահերից մեկն է
Իր՝ «Զոյա Դեստրոյա»-ի հնարքն ամբողջությամբ զարգացնելու համար, Ռութը մոթելի մենեջերի հետ գնում է՝ մասնակցելու մի ռուս-հրեական ընտանիքի խնջույքին:

Սերիա 7
Ուղիղ ունկնդրում
«Փայլ»-ը ներկայացնում է իր առաջին կենդանի հնչողությամբ շոու ծրագիրը մարզադահլիճում, բայց ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից, երբ Կարմենը սկսում է տանջվել բեմում ելույթ ունենալու վախից: Իսկ Չերիի և Թամեի, Դունի ու Սթեյսիի միջև պլանավորված թիմային հանդիպումը ստանում է անսպասելի շրջադարձ:

Սերիա 8
Գուցե այդ ամենի պատճառը ակումբն է
Աղջիկները Շեյլայի ծննդյան տարեդարձն են նշում՝ հրավիրելով նրան ակումբային խնջույքի: Այդ ընթացքում Ռութը պարզում է, որ հղի է և գաղտնի կերպով ընդհատում է այն:

Սերիա 9
«Լիբերալ խեղդամահ»
Քանի որ Բաշի մայրը զրկել է իրեն ֆինանսական միջոցներից, աղջիկները փորձում են գումար հավաքել իրենց նոր վայրի համար՝ մոթելում ավտոլվացման կետ բացելու միջոցով:

Սերիա 10
Փողերի ետևից
Լայնածավալ ձայնագրության օրը Սեմը զբաղվում է իր անձնական անավարտ գործերով, մինչդեռ Ռութը, վերջին րոպեին, փորձում է փոփոխություններ կատարել կազմում:
Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:
© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են