Extreme E -poster

ԷՔՍՏՐԻՄ Ի

ԷՔՍՏՐԻՄ Ի

Extreme E -poster

ՍԵՐԻԱՆԵՐ

Սերիա 1

ԷՔՍՏՐԻՄ Ի Բացում

ԷՔՍՏՐԻՄ Ի մրցարշավի առաջին ուղիղ հեռարձակման ժամանակ հեռուստադիտողը ծանոթանում է մրցաշարային իրավիճակին, մրցարշավորդների կազմին և Չիլիի Անտոֆագաստա տարածաշրջանի բնապահպանական խնդիրներին։ Մրցարշավային այս սերիան մրցափուլերի այնպիսի տարածքներ է ընտրում, որոնք բնապահպանական տեսանկյունից ռիսկային են։

Սերիա 2

ԷՔՍՏՐԻՄ Ի Որակավորում 1

ԷՔՍՏՐԻՄ Ի մրցարշավի որակավորման առաջին փուլում թիմերից յուրաքանչյուրն անցկացրել է որակավորման առանձին հատված։ Թիմերի արշավորդները կամայական հերթականությամբ մեքենայի ղեկին անցկացրել են երկուական շրջան, որի հանրագումարով ձևավորվել է որակավորման արդյունքը։

Սերիա 3

ԷՔՍՏՐԻՄ Ի Որակավորում 2

ԷՔՍՏՐԻՄ Ի մրցարշավի որակավորման երկրորդ փուլում մենք կարող ենք հետևել 2 մրցարշավի։ Առաջին որոկավորման արդյունքում կենտ թվով տեղեր զբաղեցրած թիմերը մրցել են միմյանց դեմ, իսկ մյուս մրցավազքում հանդես են եկել զույգ թվով տեղեր զբաղեցրած մեքենաները։ Երկու որակավորումների արդյունքում վաստակած միավորների հիման վրա թիմերը կազմել են կիսաեզրափակիչների խմբերը։

Սերիա 4

ԷՔՍՏՐԻՄ Ի Կիսաեզրափակիչ

ԷՔՍՏՐԻՄ Ի մրցարշավի կիսաեզրափակիչ փուլում կայացել է երեք մրցավազք։ Որակավորումներում լավագույն արդյունք գրանցած 6 թիմերը բաժանվել են երկու հավասար խմբի և մասնակցել են 4 շրջանից կազմված մրցավազքի։ Յուրաքանչյուր խմբի լավագույն երկու թիմերն անցել են եզրափակից։ Մնացած 4 թիմերն էլ միմյանց միջև անցկացրել են Crazy  Race, որի հաղթողը եզրափակիչի ուղեգիր է նվաճել:

Սերիա 5

ԷՔՍՏՐԻՄ Ի Եզրափակիչ

ԷՔՍՏՐԻՄ Ի մրցարշավի եզրափակիչի ցուցադրությանը ներկայացնում է նախորդ մեկնարկների արդյունքները և կիսաեզրափակիչները, որից հետո ցուցադրվում է եզրափակիչ դուրս եկած 5 թիմերի մրցարշավը։ Արդյունքում էլ ձևավորվում են այս մրցափուլի վերջնական արդյունքները՝ պարզ են դառնում հաղթողի և մրցանակակիրների անունները։

Սերիա 6

ԷՔՍՏՐԻՄ Ի Տեսություն 1

ԷՔՍՏՐԻՄ Ի մրցարշավի առաջին տեսության ընթացքում ցուցադրվել է մրցումային առաջին օրը։ Թիմերն այդ օրվա ընթացքում անցկացրել են որակավորման երկու փուլ, որի արդյունքում ձևավորվել են կիսաեզրափակիչի խմբերը։

Սերիա 7

ԷՔՍՏՐԻՄ Ի Տեսություն 2

ԷՔՍՏՐԻՄ Ի մրցարշավի երկրորդ տեսության ընթացքում հակիրճ ցուցադրվել են մրցումային առաջին երկու օրվա հետաքրքիր իրադարձությունները: Թիմերն անցկացրել են երկու կիսաեզրափակիչ, Crazy Race, որից հետո կայացել է լավագույն 5 թիմերի եզրափակիչ մրցավազքը։

logo

Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:

© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են