All or Nothing: Toronto Maple Leafs-poster

Ամեն ինչ կամ ոչինչ. Տորոնտո Մեյփլ Լիֆս

Ամեն ինչ կամ ոչինչ. Տորոնտո Մեյփլ Լիֆս

All or Nothing: Toronto Maple Leafs-poster

ՍԵՐԻԱՆԵՐ

Սերիա 1

Փլեյ-օֆֆի սովորություններ

«The Leafs»-ը հիանալի մեկնարկ ունի, բայց գլխավոր մարզիչ Շելդոն Քիֆը ցանկանում է, որ թիմը կենտրոնանա սովորությունների զարգացման վրա, որի միջոցով կնվաճեն Սթենլիի գավաթը և սեզոնի սկզբից աշխատեն փլեյ-օֆֆի ոճով խաղային մոդելի վրա: Թորնթոնը կոտրում է կողոսկրը: Մեթյուզը և Քիֆը տարբեր կարծիքներ ունեն Էդմոնթոնի դեմ թիմի ունեցած ռազմավարության վերաբերյալ:

Սերիա 2

Ֆիգուրները տախտակի վրա

Մինչ սեզոնի կեսին հասնելը, Անդերսենը, Քեմփբելը, Սիմոնդսը, Մազինն ու Մեթյուսը տարբեր վնասվածքներ են ստանում։ Ավարեսը աշխատում է իր հմտությունների վրա, Միխեևը ցանկանում է ավելի հաճախ բարձրանալ սառույցի վրա, իսկ Վեյզին փորձում է ապահովել իր տեղը հայտացուցակում: Միևնույն ժամանակ վարսավիր Անտոնիոն օգնում է «Leafs»-ին լավագույն տեսք ունենալ համաճարակի ժամանակ: Հետ հայացք ենք գցում նաև Քայլ Դյուբային և նրա ընտանիքին:

Սերիա 3

Կապույտ կարապ

Համաճարակը խախտում է Հյուսիսային դիվիզիոնի ժամանակացույցը, և «Leafs»-ը կրկնապատկում է իր ջանքերը՝ անվտանգություն ապահովելու համար: Թիմին է միանում Գալչենյուկը: Պաշտպանական գործընկերներ Մազզինը և Հոլը շփվում են խաղադաշտից դուրս: Մինչ Ֆրեդի Անդերսենը պայքարում է, Ջեք Քեմփբելը փորձում է տեղ գտնել  NHL-ի պատմության մեջ: Դյուբան և ընկերությունը պատրաստվում են փոխանակումների վերջնաժամկետին, որից հետո թիմ կգան հետաքրքիր խաղացողներ: 

Սերիա 4

Եզրափակիչ քայլ

Փլեյ-օֆֆի նախօրեին Զաք Բոգոսյանը վնասել է ուսը, իսկ Զաք Հայմանը վնասել է ծունկը։ Նիք Ֆոլինյոն հրաժեշտ է տալիս ընտանիքին Կոլումբոսում և ողջունում նոր ընկերներին Տորոնտոյում: Քանի որ «Leafs»-ը պայքարում է հյուսիսում հաղթելու համար, Մեթյուսը ձգտում է NHL-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու տիտղոսին արժանանալ: Նայլանդերն ու իր ընկերները ակտիվորեն հանգստանում են։ «Leafs»-ի հանդերձարանում բացահայտվում է գաղտնի ակումբի առեղծվածը: 

Սերիա 5

Առաջին փուլի փլեյ-օֆֆ

Առաջին տուրում Leafs-ը խաղում է Hubs-ի հետ: Սա երկու վաղեմի մրցակիցների միջև փլեյ-օֆֆի առաջին հանդիպումն է վերջին 42 տարվա ընթացքում։ Առաջին տեղը զբաղեցրած Toronto Maple Leafs-ը փլեյ-օֆֆը սկսում է լավ տրամադրությամբ, սակայն նրանց ավագը լուրջ վնասվածք է ստանում, և թիմը նորովի է նայում իրավիճակին: Վենդել Քլարկը այցելում է Մայք Ֆոլինյոն Սադբերիում: "The Leafs"-ը հաղթում է կանադացիներին 7-խաղից բաղկացած լարված շարքում:

logo

Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:

© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են