Ֆուտբոլիստները

ՍԵՐԻԱՆԵՐ

Սերիա 1
Պիլոտային սերիա
Սպենսերը մեծացնում է ջանքերը Մայամիում ֆուտբոլից հետո կարիերա կառուցելու համար. Ջոն ճնշում է Սպենսերին. Չարլզը հաղթահարում է նոր աշխատանք գտնելու իրողությունները. Ռիկին պետք է նոր տուն գտնի. Վերնոնը դիմում է Սփենսերի օգնության նպատակով։

Սերիա 2
Խաղադրույքները բարձրանում են
Սպենսերը փորձում է գործարք կնքել. Ջեյսոնն անում է ամեն ինչ՝ իր հաճախորդի համար գործարքը վերանայելու համար. Ռիկին հայտնաբերում է, որ իր նոր թիմակիցներից ոմանք ընկերասեր չեն. Չարլզը դժվարանում է կենտրոնանալ նոր աշխատանքի վրա. Սպենսերը Վերնոնին խորհուրդ է տալիս դասեր քաղել իր սխալներից։

Սերիա 3
Նպատակին մոտ
Սպենսերն ու Ջոն կազմակերպում են կորպորատիվ միջոցառում. Սպենսերի և Ռեջիի մրցակցությունը հասնում է լարման կետի. Չարլզը թոշակառուի կարգավիճակում ձանձրանում է. Ռիկին բացահայտում է իր թիմակցի հետ կապված խնդրի մասին։

Սերիա 4
Գլուխներ կթռնեն աջ ու ձախ
Սպենսերն այցելում է նյարդաբանի. Չարլզին հետապնդում է մի կին. Ջոն խախտում է կանոնները հաճախորդ ձեռք բերելու համար. Ռիկին իրեն մանտրա է գտնում. Ռեջին փորձում է խանգարել Վերնոնի բանակցություններին։

Սերիա 5
Սրեք մաչետաները
Ռիկին փորձում է լեզու գտնել Ալոնսոյի հետ. Չարլզի ամուսնությունը փորձությունների է ենթարկվում. Սպենսերն ու Ջոն օգնում են Վերնոնին հաղթահարել ճգնաժամը:

Սերիա 6
Կամաց կամաց ապրում ենք
Չարլզը որոշում է դառնալ էգոիստ. Ջոն բանակցություններ է վարում Մաքսիմոյի հետ. Մամուլը բացահայտում է Ռիկիի ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը. Սպենսերը որոշում է իր վախերին դեմ առ դեմ կանգնել:

Սերիա 7
Ամեն ինչի ավարտը
Սպենսերը հանուն Վերնոնի որոշում է հարվածն իր վրա վերցնել. Ջուլին և Բելլան ցավում են միմյանց համար. Ռիկկին ափերից դուրս է գալիս. Ջեյսոնին անհանգստացնում է իր մոր՝ նոր ընկեր ունենալու հանգամանքը. Սպենսերն ու Չարլզը հրաժեշտ են տալիս Ռոդնիին:

Սերիա 8
Գազից առաջացած լույսը
Սպենսերը ստիպված է լինում ընդունել իր անցյալը Վերնոնին փրկելու համար. Ջոն պարտավորվում է ինքն իր առջև հանուն իր ապագայի. Չարլզը օգտագործում է իր ընդունակությունները ավտոսրահում. Ռիկկին փորձում է վերադարձնել Բելլային:

Սերիա 9
Առճակատ
Սպենսերը փորձում է իր մեղքը քավել. Ջոն իրեն վիրավորված է զգում աշխատավայրում. Չարլզը ճակատագրական նորություններ է ստանում. Բելլան ցանկանում է, որ Ռիկկին մի փոքր հասունանա. Վերնոնը մի շարք ճշմարտություններ է իմանում Ռեջիի մասին:

Սերիա 10
Ֆլամինգոները
Ջոն փորձում է համոզել Սպենսերին նոր կյանք սկսել. Ռիկին առճակատվում է հոր հետ. Չարլզը իր կյանքի երկրորդ հնարավորությունն է ստանում. Ջեյսոնն ու Սպենսերը փորձում են խելքի բերել Վերնոնին:
Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:
© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են