8:0

ՍԵՐԻԱՆԵՐ

Սերիա 1
8:0 (29.08.2022)
VBET Հայաստանի պրեմիեր լիգայում մեկնարկեց 5-րդ տուրը, որը կավարտի այսօր: Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլը» 9 անպատասխան գնդակ ուղարկեց «Բորմունթի» դարպասը, «Չելսին» 10 ֆուտբոլիստով հաղթեց «Լեսթերին», «Յունայթեդն» էլ արտագնա հաղթանակ տարավ: Իտալական Ա սերիայում «Միլանը» հաղթեց, իսկ «Ինտերը» պարտված լքեց Հռոմը:

Սերիա 2
8:0 (30.08.2022)
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնը հերթական տրանսֆերն է իրականացրել: Օբամեյանգը հարձակման է ենթարկվել, հայտնի են մանրամասները: Կավանին նոր ակումբ ունի: Գվարդիոլան էլ հաստատել է, որ թիմի առաջատարներից մեկը չի տեղափոխվի «Բարսելոնա»:

Սերիա 3
8:0 (31.08.2022)
«Փյունիկը» պատրաստվում է կոնֆերենցիաների լիգային. երևանյան ակումբը պայմանագիր կկնքի փորձառու հարձակվողի հետ: Զախարյանի տրանսֆերը փակուղո՞ւմ է, թե՞ ոչ՝ կիմանանք առաջիկա օրերին: «Չելսիի» երբեմնի հեռանկարային ֆուտբոլիստը բախտը կփորձի Բունդեսլիգայում: «Մանչեսթեր Յունայթեդն» էլ շարունակում է թրենդը. «Այաքսից» հերթական ֆուտբոլիստն է տեղափոխվել Անգլիա:

Սերիա 4
8:0 (01.09.2022)
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փայլում է Ղազախստանում: Զախարյանի տեղափոխությունը կախված է նաև բանկային փոխանցումներից: «Ռոման» նոր համալրում ունի: Կայացավ տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք տեղափոխություններից մեկը. Ֆոֆանան Լեսթերից համալրեց «Չելսիի» կազմը:

Սերիա 5
8:0 (02.09.2022)
Փակվեց ամառային տրանսֆերային պատուհանը՝ վերջին օրվա ամենահետաքրքիր և հիշարժան տեղափոխությունները: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անդրադարձել է Արթուր Ալեքսանյանին: Գաբրիել Սարգսյանն ամենաբարձր վարկանիշն է գրանցել:

Սերիա 6
8:0 (05.09.2022)
Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ դարձավ «Քյոլնի» կազմում: Տիգրան Բարսեղյանի դիպուկ հարվածը 3 միավոր պարգևեց «Սլովանին»: Միլանյան դերբին ավարտվեց Պիոլիի թիմի հաղթանակով, Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման:

Սերիա 7
8:0 (06.09.2022)
Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական: Էդգար բաբայանը օգնել է «Ռանդերսին» 3 միավոր վաստակել: Ընդհատվել է Լուկա Դոնչիչի հաղթական շարքը Եվրոպայի առաջնություններում: Չեմպիոնների լիգան վերադառնում է. այսօր կմեկնարկի խմբային փուլը:

Սերիա 8
8:0 (07.09.2022)
Երևանի «Փյունիկը» մեկնել է Շվեյցարիա, որտեղ կպատրաստվի «Բազելի» դեմ հանդիպմանը: Ժիրայր Շաղոյանը կարիերան կշարունակի Սոֆիայի ԲԿՄԱ-ում: Չավին նոր կանոններ է սահմանել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների համար: Վինիսիուսի իսպանական անձնագիրն ավելի հավանական է դարձնում Բելինգեմի տեղափոխությունը: Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը:

Սերիա 9
8:0 (08.09.2022)
Երևանի «Փյունիկ» մեկնարկում է Կոնֆերենցիաների լիգայում: Պաշտոնանկությունների օր՝ եվրոպական ակումբային ֆուտբոլում : Հայտնի են «Չելսիի» նոր գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուները: Պյանիչը կխզի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ և կփոխի ակումբը:

Սերիա 10
8:0 (09.09.2022)
«Փյունիկը» մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում: Պոլ Պոգբան բաց կթողնի առնվազն 2 ամիս, հայտնի է նաև Բենզեմայի ապաքինման ժամկետը: Խուան Մատան և Միրալեմ Պյանիչը նոր ակումբներ ունեն:

Սերիա 11
8:0 (12.09.2022)
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացան 7-րդ տուրի հանդիպումները: Ավարտվեց «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարը: Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Իտալական Ա սերիայում «Ինտերը» դժվարին հաղթանակի հասավ, Մխիթարյանը մասնակցեց ֆուտբոլային հանդիպման վերջին 15 րոպեին:

Սերիա 12
8:0 (13.09.2022)
Այսօր երեկոն ֆուտբոլային է. կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները: Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը կրկին աճել է: Դիեգո Կոստան տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն»: «Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագրեր կառաջարկի 5 խաղացողների: Տիագո Մոտան գլխավորեց «Բոլոնիան»:

Սերիա 13
8:0 (19.09.2022)
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ: ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացավ 8-րդ տուրի 4 հանդիպում: Ինչպես նաև, Էդուարդ Սպերցյանի հերթական արդյունավետ գործողությունները «Կրասնոդարի» կազմում: Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» արտագնա պարտություն կրեց: Սենթ Լուիսում ավարտվեց արագ շախմատի մրցաշարը, Արոնյանը զբաղեցրեց 7-րդ տեղը:

Սերիա 14
8:0 (20.09.2022)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սկսել է մարզական հավաքը: Արաս Օզբիլիսը խոսել է հավաքական վերադառնալու մասին: Նագեսլմանը ճնշման տակ է. Մյունխենում դիտարկում են այլ մարզչի թեկնածությունը: «Բարսելոնան» կրկնել է Գվարդիոլայի օրոք ցուցադրած արդյունավետության ցուցանիշը:

Սերիա 15
8:0 (21.09.2022)
Լուկա Մոդրիչը չի հեռանա Խորվաթիայի հավաքականից: Ֆեդերիկո Վալվերդեն ճանաչվել է Ուրուգվայի տարվա լավագույն մարզիկ: Հանս Դիտեր Ֆլիկը կարծում է, որ աշխարհի առաջնությունը Կատարում անցկացնելը սխալ որոշում է: Պոչետինոն մոտ է Լիգա-1 վերադառնալուն:

Սերիա 16
8:0 (22.09.2022)
Իսպանիայի հավաքականում Լուիս Էնրիկեն ֆուտբոլիստներին մարզում է կապի նոր տեխնոլոգիայով: ՈւԵՖԱ-ն մտադիր է ակումբային նոր մրցաշար ստեղծել: Ռոնալդուն ստացել է հավաքականների պատմության լավագույն ռմբարկուի մրցանակը: «Բավարիան» չի ցանկանում հեռացնել Նագելսմանին: Պավել Նեդվեդն էլ առաջարկել է հեռացնել Ալեգրիին:

Սերիա 17
8:0 (23.09.2022)
Թենիսի լեգենդի գեղեցիկ քայլը. Ֆեդերերը կատարել է 5 տարի առաջ տված խոստումը: ՈւԵՖԱ-ն մտադիր է փոխել Եվրոպայի Սուպերգավաթի ձեւաչափը եւ հրավիրել ՄԼՍ-ի հաղթողին: Ջուդ Բելինգեմը ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»: «Ինտերի» ղեկավարությունը կհանդիպի Սիմոնե Ինձագիին:

Սերիա 18
8:0 (26.09.2022)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Ուկրաինային: Անգլիայի հավաքականը պարտվեց Իտալիային և նահանջեց Բ լիգա: Հարավամերիկյան երկիրը պատրաստվում է ընդունել Ֆորմուլա-1-ի Գրան պրի: «Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է բաց թողնել ԱԱ-2022-ը:

Սերիա 19
8:0 (27.09.2022)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ավարտում է ելույթները Ազգերի լիգայում. այսօր երեկոյան տեղի կունենա Իռլանդիայի հետ հանդիպումը: «Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» և դարձել բասկետբոլի Իսպանիայի սուպերգավաթակիր: «Ինտերի» առանցքային ֆուտբոլիստը բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ խաղերը: Կանտոնան ցանկանում է, որ «Յունայթեդի» բաժնետոմսերի կեսը վաճառվի երկրպագուներին:

Սերիա 20
8:0 (28.09.2022)
Կատարն ահռելի գումար է ծախսել Մունդիալի անցկացման համար: Մյուլերն ասել է՝ որ թիմից պետք է օրինակ վերցնի «Բավարիան»: Ֆյուրին հայտնել է, որ Ջոշուայի հետ մենամարտը չի կայանա: Մագուայրը ներողություն է խնդրել իր սխալների համար:

Սերիա 21
8:0 (29.09.2022)
Ֆուրմուլա 1-ում ավարտվեց Սինգապուրի Գրան Պրին: Որակավորման փուլում հաղթող դառնալուց հետո Ֆերստապենը չկարողացավ պահպանել առաջին դիրքեը և մրցարշավում պարտվեց Չեկո Պերեսին: Հաղորդման ընթացքում ֆորմուլա 1-ի էքսպերտի հետ քննարկվել է Գարն Պրիի ընթացքը:

Սերիա 22
8:0 (30.09.2022)
Խոակին Կապառոսը հեռանում է Հայաստանի հավաքականից: Fastex-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի ու Հայաստանի գավաթի տիտղոսային հովանավոր: Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը: Ռոնալդուի մայրը որդուն հորդորել է վերադառնալ «Սպորտինգ»: «Չելսին» կմիանա Ջուդ Բելինգեմի տրանսֆերի համար պայքարին:

Սերիա 23
8:0 (03.10.2022)
Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացան 9-րդ տուրի հանդիպումները: Լեհական էքստրակլասայում Վահան Բիչախչյանի «Պոգոնը» հաղթեց ու դարձավ առաջատար: Բունդեսլիգայում «Քյոլնը» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային», Սարգիս Ադամյանը մասնակցեց այդ խաղին: Անգլիական Պրեմիեր լիգայում էլ կայացավ հյուսիս լոնդոնյան դերբին, որում «Արսենալը» ուժեղ էր «Տոտենհեմից»:

Սերիա 24
8:0 (04.10.2022)
Հայտնի է Ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը, մեր ընտրանու առաջիկա մրցակիցը Չեխիան է: Եվրոպական ֆուտբոլային երեկոնարը վերադառնում են. այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կմեկնարկի 3-րդ տուրը: Մեսին դեմ չէ նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ: «Սևիլիան» առաջիկայում կհեռացնի Լոպետեգիին:

Սերիա 25
8:0 (05.10.2022)
Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Ժիրայր Շաղոյանը նորամուտն է նշել Սոֆիայի ԲԿՄԱ-ում: Դեյան Ստանկովիչը կարող է գլխավորել «Ինտերը»: «Յուվենտուսի» առանցքային ֆուտբոլիստը շարք է վերադարձել: Ֆրանսիայի 6 քաղաք կբոյկոտի ԱԱ-2022-ը:

Սերիա 26
8:0 (06.10.2022)
Այսօր երկոյան «Փյունիկը» երրորդ հանդիպումը կանցակացնի Կոնֆերենցիաների լիգայում. Երևան է ժամանել «Ժալգիրիսը»: «Չելսին» մտադիր է ձեռք բերել Ռոնալդուին: Տեն-Հագը շնորհակալություն է հայտնել Գվարդիոլային և «Մանչեսթեր Սիթիին»: Սամպաոլին «Սևիլիայում» կփոխարինի Լոպետեգիին, որն էլ իր հերթին կգլխավորի «Վուլվերհեմփթոնը»: «Բարսայի» ճամբարում կրկին կորուստ կա. Անդրեաս Քրիստենսենն է վնասվացք ստացել:

Սերիա 27
8:0 (07.10.2022)
ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման նոր՝ թարմացված աղյուսակը, Հայաստանը նահանջել է մեկ տեղով: Լուկաս Սելարայանի տպավորիչ գոլը ռեկորդային էր MLS-ում: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին: Խորխե Սամպաոլին գլխավորեց «Սևիլիան», եվրոպական ֆուտբոլում կա ևս 2 նշանակում:

Սերիա 28
8:0 (10.10.2022)
Ֆրանկֆուրտում կայացավ Եվրո 2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը, Հայաստանի հավաքականն ընդգրկվեց D խմբում: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Երևանում հաղթեց Չեխիային: «Պոգոնը» պարտվեց, Բիչախչյանը՝ գոլի հեղինակ: Հենրիխ Մխիթարյանն առաջին արդյունավետ գորոծողությունը կատարեց «Ինտերի» կազմում:

Սերիա 29
8:0 (11.10.2022)
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կադրային խնդիրներով է ժամանել Չեխիա: Էլինա Դանիելյանը դարձել է շախմատի Եվրոպայի ակումբային չեմպիոն: Այսօր երեկոն կրկին ֆուտբոլային է. Չեմպիոնների լիգայում կմեկնարկի խմբային փուլի 4-րդ տուրը:

Սերիա 30
8:0 (12.10.2022)
«Դինամոյի» տնօրենը խոսել է Զախարյանի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին: Ինձագին կփոխի Մխիթարյանի խաղային դիրքը «Բարսելոնայի» դեմ խաղում: «Լիվերպուլը» լուրջ կադրային կորուստներ ունի: Նգոլո Կանտեն ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

Սերիա 31
8:0 (13.10.2022)
Կատարի օդանավակայանը պատրաստ չէ ԱԱ-2022-ի ծանրաբեռնվածությանը: ՊՍԺ-ն 400 միլիոն եվրո է պահանջում Մբապեի համար: Վլահովիչը կարող է հեռանալ, եթե «Յուվենտուսը» դուրս մնա Չեմպիոնների լիգայից: Դանիելե դե Ռոսին նշանակվել է իտալական ՍՊԱԼ-ի գլխավոր մարզիչ: «Բարսելոնան» փոխարինող է գտել Ֆրենկի դե Յոնգին:

Սերիա 32
8:0 (14.10.2022)
Հայտնի է Fastex Հայաստանի Պրմեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը: «Բարսելոնան» 21 միլիոն եվրո քիչ կստանա, եթե դուրս չգա ՉԼ-ի փլեյ-օֆֆ: «Ռեալում» որոշել են ազատվել Էդեն Ազարից: Դի Մարիայի ապաքինման ժամկետը: Հայտնի է նաև, որ «Գոլդեն Սթեյթը» չի հեռացնի Գրինին՝ մարզմանը թիմակցի հետ բախվելու համար:

Սերիա 33
8:0 (17.10.2022)
Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացավ 4 հանդիպում, 11-րդ տուրը կավարտվի այսօր: «Ինտերը» հաղթեց «Սալերնիտանային», Մխիթարյանը միլանցիների մեկնարկային կազմում էր: «Պոգոնը» միավորներ կորցրեց, Բիչախչյանը մասնակցեց խաղին: Էդուարդ Սպերցյանն 9-րդ գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում: Ժիրայր Շաղոյանն գոլային փոխնցման հեղինակ է դարձել Սոֆիայի ԲԿՄԱ-ի կազմում:

Սերիա 34
8:0 (18.10.2022)
Դավիթ Յուրչենկոն Կոնֆերենցիաների լիգայում ամենաշատ սեյվեր կատարած դարպասապահների թվում է: Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել «Արարատը»: «Ինտերը» Սիմոնե Ինձագիին փոխարինող է գտել: Մբապեն մեկնաբանել է ՊՍԺ-ից հեռանալու մասին լուրերը: Ջուդ Բելինգեմի համար մղվող պայքարին ևս մեկ ակումբ է միացել. «Չելսին» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել:

Սերիա 35
8:0 (19.10.2022)
Վիճակագրական ցուցանիշ, որով «Վիլյառեալը» լավագույնն է Եվրոպայի թոփ-5 լիգաներում: «Ռեալն» այլեւս չի վերադառնա Մբապեի տրանսֆերին: «Լիվերպուլի» առանցքային ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի աշխարհի առաջնությունը: Ալեքսանդր Օվեչկինը գերազանցել է լեգենդար Մարիո Լեմյեի ցուցանիշը:

Սերիա 36
8:0 (20.10.2022)
Վահան Բիչախչյանի ասիստն ու 2 գոլը օգնել են «Պոգոնին» դուրս գալ Լեհաստանի գավաթի 1/8 եզրափակիչ: Բենզեման ասել է՝ ինչու չի տեղափոխվել «Բարսելոնա» կամ «Մանչեսթեր Յունայթեդ»: Կանտեն բաց կթողնի աշխարհի առաջնությունը: Ֆեդերիկո Կիեզան 10 ամսվա դադարից հետո կվերադառնա խաղադաշտ: Անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Կվարացխելիային:

Սերիա 37
8:0 (21.10.2022)
Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի: «Կրասնոդարն» Էդուարդ Սպերցյանի հետ պարտվեց գավաթային խաղում: «Ինտերը» կերկարաձգի Լուկակուի վարձակալության պայմանագիրը: ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել Կրիստոֆեր Նկունկուին:

Սերիա 38
8:0 (24.10.2022)
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ավարտվեց 12-րդ տուրը: Հենրիխ Մխիթարյանը առաջին գոլը խփեց «Ինտերի» կազմում, ուիքենդը հաջող էր նաև Վարզադատ Հարոյանի համար, իսկ Աբու Դաբիում էլ կայացավ UFC280-ը:

Սերիա 39
8:0 (25.10.2022)
«Չելսին» կրկին կփորձի իրականացնել Զախարյանի տրանսֆերը: Մբապեն 3 տարում ՊՍԺ-ից կարող է ստանալ 630 միլիոն եվրո: Տեն Հագը հույսեր չի կապում Ռոնալդուի հետ: «Ռեալը» մտադիր չէ նոր պայմանագիր կնքել Սեբալյոսի հետ: Ֆերստապենը կրկնել է Շումախերի և Ֆետելի ռեկորդը:

Սերիա 40
8:0 (26.10.2022)
Իտալական թոփ ակումբները հետաքրքրված են Արսեն Զախարյանի ծառայություններով: ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Լիոնել Մեսիին: «Չելսին» ցանկանում է հունվարին ձեռք բերել Ռոնալդուին: Մոդրիչը հայտնել է, որ ԱԱ-2022-ից հետո կարիերան կավարտի Խորվաթիայի հավաքականում: Այսօր երեկոն ֆուտբոլային է. շարունակվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրը:

Սերիա 41
8:0 (27.10.2022)
Այսօր «Փյունիկը» նախավերջին հանդիպումը կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: Երևանյան թիմի մրցակիցը Սլովանն է: «Յուվենտուսը» չի հեռացնի Մասիմիլանո Ալեգրիին: Սոն Հին Մինը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

Սերիա 42
8:0 (28.10.2022)
Վահան Բիչախչյանը բաց կթողնի «Պոգոնի» առաջիկա խաղը: Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը: «Ռեալը» նոր պայմանագիր է պատրաստել Տոնի Կրոսի համար: Անսու Ֆատին մտադիր է հեռանալ «Բարսելոնայից»:

Սերիա 43
8:0 (31.10.2022)
Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում կայացավ 4 հանդիպում: «Ինտերի» վերելքը շարունակվում է. միլանյան ակումբը հաղթեց «Սամպդորիային», Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման: «Ֆլամենգոն» նվաճեց Լիբերտադորեսի գավաթը: Եվրոպական թոփ լիգաները ևս մեր ուշադրության կենտրոնում են. առանձնացրել ենք ուիքենդի հետաքրքիր հանդիպումները:

Սերիա 44
8:0 (03.11.2022)
Այսօր երեկոն նույնպես ֆուտբոլային է. երեկոյան «Հանրապետական» ստադիոնում» «Փյունիկը» վերջին հանդիպումը կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայում, մրցակիցը «Բազելն» է: Իտալացի լրագրողը գովել է Հենրիխ Մխիթարյանին: «Լիվերպուլը» պատրաստ է ահռելի գումար վճարել Բելինգեմի դիմաց: «Բարսելոնայի» կիսապաշտպանը բաց կթողնի 6 շաբաթ:

Սերիա 45
8:0 (04.11.2022)
Հայտնի են Չեմպիոնների լիգայի Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները, ինչպես նաև շաբաթվա լավագույն գոլը: Յուրգեն Կլոպը ստացել է Լիվերպուլ քաղաքի բարձրագույն պարգևը, իսկ նրա ղեկավարած ակումբը ցանկանում է Բելինգեմին դարձնել իրենց նոր դեմքը: Կուրտուան էլ տպավորիչ ցուցանիշ է գրանցել:

Սերիա 46
8:0 (07.11.2022)
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության նժույգ թափեր վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը նվաճել է բրոնզե մեդալ: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Սուպերգավաթի ժամանակացույցը: MLS-ում հայտնի է չեմպիոնը: Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչն էլ կաշխատի անգլիական ակումբում:

Սերիա 47
8:0 (08.11.2022)
Կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: Կամո Հովհաննիսյանն «Աստանայի» հետ դարձել է Ղազախստանի չեմպիոն: Ռալֆ Հազենհյուտլը հեռացվեց «Սաուհեմփթոնից»: «Չելսիի» ֆուտբոլիստը բաց կթողնի ԱԱ-2022-ը:

Սերիա 48
8:0 (09.11.2022)
Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի առաջիկա ընկերական հանդիպումներին: Goal.com-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին: Fenway Sports Group-ը պատրաստ է վաճառել «Լիվերպուլը»: Էդեն Ազարը պատրաստ է հունվարին հեռանալ «Ռեալից»:

Սերիա 49
8:0 (10.11.2022)
Աշխարհի առաջնության մասնակից ևս մի քանի հավաքականներ հրապարակել են հայտացուցակները: Սադիո Մանեն ամենայն հավանականությամբ բաց կթողնի աշխարհի առաջնությունը: Մաքգրեգորը ցանկանում է գնել «Լիվերպուլը»: Բենզեման էլ կրկին բաց կթողնի «Ռեալի» հանդիպումը:

Սերիա 50
8:0 (15.11.2022)
Հայաստանի հավաքականը պատրաստվում է առաջիկա ընկերական հանդիպումներին: Փոփոխություն է տեղի ունեցել Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում: Բենզեման նշել է ԱԱ-2022-ի ֆավորիտներին: Լեհաստանի հավաքականի դարպասապահը ոտքի կոտրվածք է ստացել և բաց կթողնի մունդիալը: Լուիս Ֆելիպե Սկոլարին էլ հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին:

Սերիա 51
8:0 (16.11.2022)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր երեկոյան ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովայի հավաքականի հետ: Ռոնալդուն բանակցություններ է վարել գրանդ ակումբի հետ: ՊՍԺ-ն Մբապեին դեռ չի վճարել սեպտեմբերի աշխատավարձը: Transfermarkt -ը ներկայացրել է Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Հայտնի է Սիմեոնեին փոխարինելու գլխավոր թեկնածուն:

Սերիա 52
8:0 (18.11.2022)
Թունիսցի մրցավարը 2,28 միլիոն եվրոյով վաճառել է գնդակը, որով Մարադոնան ձեռքով գոլ էր խփել Անգլիային: Մունդիալում գրեթե երեք միլիոն տոմս է վաճառվել: Իսպանիայի հավաքականի հայտացուցակում կարող է հարկադրված փոփոխություն կատարվել: «Ինտերն» ու «Յուվենտուսը» կփորձեն ձեռք բերել Նգոլո Կանտեին:

Սերիա 53
8:0 (21.11.2022)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց տարվա վերջին խաղում: ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում կայացավ 2 հանդիպում: Արսեն Գուլամիրյանը հաղթեց ու պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը: ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ռոնալդուին:

Սերիա 54
8:0 (22.11.2022)
Լուկակուն բաց կթողնի Բելգիայի հավաքականի առաջին 2 հանդիպումները: 200-ից ավելի աշխատակիցներ ԱԱ-2022-ի բացման խաղից առաջ 6 ժամ առանց ջրի և սննդի անցկացրել են մարզադաշտի մոտ: «Ռեալը» մտադիր չէ վճարել Բելինգեմի համար պահանջվող գումարը: Ռոնալդուն էլ անդրադարձել է մի շարք հարցերի:

Սերիա 55
8:0 (23.11.2022)
Ֆաստեքս Հայաստանի պրեմիեր լիգայում կայացավ 18-րդ տուրի 3 հանդիպում: Իրանի հավաքականի դարպասապահը չի շարունակի ելույթները մրցաշարում, իսկ Կեյրուշն էլ դժգոհել է, որ երկրպագուները չեն աջակցում ազգային թիմին: Ժոաու Ֆելիքսը ցանկանում է ձմռանը հեռանալ «Աթլետիկոյից»: «Յուվենտուսը» համաձայնության է հասել Միլինկովիչ-Սավիչի հետ:

Սերիա 56
8:0 (24.11.2022)
Խորեն Բայրամյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում: «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառվում է: «Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է Գվարդիոլայի հետ պայմանագիրը, իսկ «Ռոման» նոր համալրում ունի:

Սերիա 57
8:0 (25.11.2022)
Բեքհեմը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր: Դեշամը Կամավինգային կփորձարկի պաշտպանությունում: Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Կարիմ Բենզեման: «Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կուժեղացնի թիմը:

Սերիա 58
8:0 (28.11.2022)
Կարեն Բարսեղյանը հեռացել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից: Ֆաստեքս Հայաստանի գավաթում ավարտվեց քառորդ եզրափակիչ փուլը: Մբապեն կրկնել է Զիդանի ցուցանիշը: Շարունակվում են տարատեսակ շշուկները կապված Ռոնալդուի ապագայի հետ, հիմա էլ մամուլը պորտուգալացուն ուղարկում է Բրազիլիա:

Սերիա 59
8:0 (29.11.2022)
Սպերցյանի փայլուն գոլը օգնել է «Կրասնոդարին» հաղթանակի հասնել: Արթուր Գալոյանի գոլային փոխանցումը նպաստել է «Ալանիայի» հաղթանակին: Արսեն Զախարյանն ասել է, թե ում է երկրպագում ԱԱ-ում: «Ինտերի» դարպասապահը հեռացվել է Կամերունի հավաքականից: Մեսիի ներկայացուցիչը հերքել է հնարավոր տրանսֆերի մասին լուրերը: Իրանը պահանջում է որակազրկել ԱՄՆ-ի հավաքականին:

Սերիա 60
8:0 (30.11.2022)
Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում կայացավ 2 հանդիպում: Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում է: «Յուվենտուսը» հաստատել է, որ ղեկավարությունը հրաժարական է տվել: «Արսենալի» նախկին պաշտպանն անգլիական ակումբ է գլխավորել: Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստների կոնֆլիկտն էլ հարթվել է Լուկակուի միջամտությունից հետո:

Սերիա 61
8:0 (01.12.2022)
Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի մարտին: Հայտնի են Fastex Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի զույգերը: Կեյրուշը հեռացավ Իրանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Ռոմանոն հաստատել է՝ Ռոնալդուն առաջարկ է ստացել «Ալ Նասրից»: ՊՍԺ-ն կարող է վաճառել Մբապեին:

Սերիա 62
8:0 (02.12.2022)
VAR համակարգի տեղադրման գործընթացը Հայաստանում մոտենում է ավարտին: Նեյմարը կարող է բաց թողնել ԱԱ-ի փլեյ-օֆֆի մեկնարկը: «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ֆերնանդեշին: Պոչետինոն պատրաստ է ազգային հավաքական գլխավորել: Սուարեսն էլ կարող է կարիերան շարունակել MLS-ում:

Սերիա 63
8:0 (05.12.2022)
Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել «Ֆիորենտինա»: Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ վերսկսել է մարզումները: Հայտնի է դարձել, որ «Յուվենտուսը» խոշոր գումար է պարտք Ռոնալդուին: Յուրգեն Կլոպն էլ Գերմանիայի հավաքականում աշխատելու մտադրություն չունի:

Սերիա 64
8:0 (06.12.2022)
Ռոնալդուն մոտ է «Ալ Նասր» տեղափոխվելուն: «Ինտերի» ավագը մտադիր է ավարտել կարիերան: Լուիս Էնրիկեն կողմնորոշվել է ապագայի հարցում: Մեսին չի վերադառնա «Բարսելոնա»: «Ռեալն» էլ մտադիր է խոշոր գումար ծախսել Էնդրիկի տեղափոխությունն իրականացնելու համար:

Սերիա 65
8:0 (07.12.2022)
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները պատասխանել են Ռոյ Քինին: Պաուլու Բենտուն հեռացել է Հարավային Կորեայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Փոփոխություն կա Գերմանիայի հավաքականի ղեկավար կազմում: Ալժիրցի երկրպագուն պատմել է, թե ինչու է Էտո՛Օ-ն հարվածել իրեն: Սթերլինգը կարող է բաց թողնել Մունդիալի մնացած հատվածը:

Սերիա 66
8:0 (08.12.2022)
Միջազգային մամուլում շարունակվում են տարատեսակ քննարկումները Ռոնալդուի շուրջ: Մբապեն չի մասնակցել Ֆրանսիայի հավաքականի մարզմանը: Ֆլիկը կարող է հեռանալ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Էդեն Ազարն ավարտեց միջազգային կարերան:

Սերիա 67
8:0 (09.12.2022)
Բրիտանացի լրագրողը հայտնել է՝ ինչու է «Չելսին» ցանկանում ձեռք բերել Զախարյանին: Իսպանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Օվեչկինը մոտենում է լեգենդար Գորդի Հոուի ցուցանիշին: Բելինգեմն աշխարհի առաջնությունից հետո կհեռանա «Բորուսիայից»: Նկունկուն «Չելսիի» հետ պայմանագիր է համաձայնեցրել:

Սերիա 68
8:0 (12.12.2022)
Աշխարհի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: Էդմեն Շահբազյանը հաղթել է տեխնիկական նոկաուտով: Դավիթ Ավանեսյանը պարտվել է չեմպիոնական մենամարտում: Մանուել Նոյերը այլևս չի խաղա այս մրցաշրջանում: Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել «Աթլետիկոն» կամ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Սերիա 69
8:0 (13.12.2022)
7 ֆուտբոլիստ հեռացել է «Արարատից»: «Բավարիան» Նոյերին փոխարինելու համար երկու տարբերակ է դիտարկում: «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» խաղացողին: Դեշամը ևս 2 տարի կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը: Ֆիգուն քննադատել է Ֆերնանդու Սանտուշին:

Սերիա 70
8:0 (14.12.2022)
Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը: «Մանչեսթեր Սիթին» 110 միլիոն եվրո է առաջարկել Յոշկո Գվարդիոլի համար: Ֆյուրին հաստատել է, որ Ռունին կօգնի իրեն Ուսիկի հետ մենամարտից առաջ: Հայտնի են Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածուները: ՊՍԺ-ն ամեն ինչ անում է Ռեշֆորդին Փարիզում տեսնելու համար:

Սերիա 71
8:0 (15.12.2022)
Պավարը ցանկանում է հեռանալ «Բավարիայից»: Էրիկ տեն Հագը Սանչոյին հեռացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներից: Ռոնալդուի ու Մենդեշի հարաբերությունները լարված են: Ոսկե գնդակի հավակնորդների տասնյակում տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն: Բենզեման վերականգնվել է և մարզվում է «Ռեալի» ընդհանուր խմբում:

Սերիա 72
8:0 (16.12.2022)
Բրազիլական «Պալմեյրասն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ թիմի 16-ամյա հարձակվող Էնդրիկի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» կայացած է: Բենզեման կմիանա Ֆրանսիայի հավաքականին: Պիրս Մորգանը Մեսիին չի ներառել պատմության լավագույն ֆուտբոլիստների եռյակում: ՈւԵՖԱ-ն արձագանքել է Սուպերլիգայի գործով Եվրոպական դատարանի գլխավոր փաստաբանի դիրքորոշմանը:

Սերիա 73
8:0 (19.12.2022)
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչներից բրոնզե մեդալակիր դարձավ Վարազդատ Լալայանը, իսկ Սիմոն Մարտիրոսյանը բավարարվեց 8-րդ տեղով: Էդուարդ Սպերցյանը մտադիր չէ ձմռանը հեռանալ «Կրասնոդարից»: «Լիվերպուլը» ճանաչվել է լավագույն եվրոպական ակումբ: ՖԻՖԱ-ն էլ հայտել է նոր՝ ակումբային մրցաշարի մասին:

Սերիա 74
8:0 (20.12.2022)
Բենզեման կարող է հեռանալ Ֆրանսիայի հավաքականից: Ռոնալդուն կարիերան շարունակելու տարբերակ ունի Լոնդոնում: Անգլիայի հավաքականում մարզչական փոփոխություն չի լինի: Հեղինակավոր պարբերականները և վիճակագրական հարթակները ներկայացրել են աշխարհի առաջնության լավագույն և վատագույն ֆուտբոլիստներին:

Սերիա 75
8:0 (21.12.2022)
Իսպանացի մարզիչը կգլխավորի «Վանը» - Արտյոմ Սիմոնյանը մարզվել է Նովակ Ջոկովիչի հետ: Արման Ծառուկյանն ասել է՝ ում կցանկանար հանդիպել հաջորդ մենամարտում: «Յուվենտուսն» առաջատար է աշխարհի չեմպիոնների թվով: BBC-ն Մեսիին ճանաչել է տարվա մարզիկ:

Սերիա 76
8:0 (22.12.2022)
Իսկոն հեռացավ «Սևիլիայից»: «Մանչեսթեր Յունայթեդը» 60 միլիոն եվրո է առաջարկել Գրիզմանի համար: «Յուվենտուսը» կարող է հեռացվել եվրագավաթներից: Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Բրազիլիայում: Ռոնալդուի տրասֆերն առաջարկվել է «Այնտրախտին»:

Սերիա 77
8:0 (23.12.2022)
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների թարմացված դասակարգման աղյուսակը: Սարգիս Ադամյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղում: Իսպանական հեղինակավոր լրատվամիջոցը հայտնել է, որ Ռոնալդուն տեղափոխվում է «Ալ-նասր»: Բելինգեմն էլ ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդում:

Սերիա 78
8:0 (26.12.2022)
Վահե Գևորգյանը գլխավորեց «Ալաշկերտը»: Դավիթ Յուրչենկոն հեռացավ «Փյունիկից»: Կրոսը ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի փետրվարին: «Ռեալը» մտադիր չէ թիմ հրավիրել Մբապեին: Մեսին նոր պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ:

Սերիա 79
8:0 (28.12.2022)
Անգլիական Պրեմիեր լիգան վերադարձավ: Հայտնի են Հայաստանի լավագույն մարզիչն ու խաղացողը: Մեսին բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա հանդիպումները: «Լիվերպուլն» էլ նոր համալրում ունի:

Սերիա 80
8:0 (29.12.2022)
ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ 23-րդ հերթական ժողովը, ընտրվեցին գործկոմի անդամները: Արաս Օզբիլիսը հեռացավ «Փյունիկից»: Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է փոխել ակումբային գրանցումը: «Շախտյորը» հրաժարվել է 65 միլիոն եվրոյով վաճառել Մուդրիկին: Լա լիգան կխստացնի ֆինանսական կանոններն ակումբների համար:
Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:
© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են