





Գլխավոր
«Պոդկաստ բանավեճի» ընթացքում քննարկում ենք ֆուտբոլին վերաբերող գլոբալ հարցեր, ինչպիսիք են օրինակ Ֆուտբոլը և նորաձևությունը; խարիզմատիկ ավագները ու առաջատարները կամ, թե ինչպես են միլիարդատեր սեփականատերերը փոխում ֆուտբոլը: Այս և նմանատիպ շատ այլ թեմաների մասին, որոնք քիչ են քննարկվում, բայց վերլուծության կարիք անկասկած ունեն, կխոսենք մեր պոդկաստների ընթացքում:
Ժանրեր: Սպորտային

Գլխավոր
«IQ Սպորտ»-ը մանկական ինտելեկտուալ հաղորդաշար է, որտեղ սուր միտքն ու
սպորտային գիտելիքը հանդիպում են խաղի ու մրցակցության հարթակում։ 16 թիմ, 32
խիզախ ու խելացի մասնակից, տասնյակ հուզիչ պահեր ու սպորտի շուրջ կառուցված
հարցեր։ Ամեն թողարկում դառնում է հետաքրքիր ճամփորդություն՝ լցված հիշարժան
մրցապայքարով, թիմային համագործակցությամբ և անկեղծ էմոցիաներով։ Հաղթողը
որոշվում է եզրափակչում, իսկ ամբողջ մրցաշարի ընթացքում մասնակիցները ցուցադրում
են ոչ միայն գիտելիք, այլև թիմային աշխատանք, արագ կողմնորոշում և առողջ
մրցակցություն։
Ժանրեր: Սպորտային

2025
Գլխավոր
16+«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ռեժիսոր Աննա Մաքսիմը Fast Media-ի արտադրության «Ֆիլմ ֆիլմի մասին» նախագծում պատմում է նկարահանումների ընթացքի մասին՝ անդրադառնալով ամենաբարդ և ամենաթանկ տեսարանների իրականացման փորձին։
Ժանրեր: Վավերագրական / Սպորտային

Գլխավոր
«Ռետրո Ֆուտբոլ» հաղորդումը ներկայացնում է ֆուտբոլի պատմությունն ու լեգենդար մրցաշարերը, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններն ու եվրագավաթային հիշարժան մրցաշրջանները: Անդրադարձ է կատարվում լեգենդար թիմերի և ֆուտբոլիստների անցած ճանապարհին ու կյանքի պատմությանը:
Ժանրեր: Սպորտային

Գլխավոր
Աստղային հյուրեր ու անսպասելի զարգացումներ, հետաքրքրիր խաղեր ու բովանդակալից
քննարկումներ. «5-ը 1-ում» հաղորդումը ներկայացնում է հոկեյի, բասկետբոլի, Ֆորմուլա 1-ի, թենիսի և UFC-ի ամենահետաքրքիր իրադարձությունները: Անդրադարձ է կատարվում շաբաթվա սպորտային թրենդներին, մարզական ակումբների քաղաքականությանը, մարզիկների կյանքի ու կարիերայի պատմություններին:
Ժանրեր: Սպորտային

Գլխավոր
Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական ու միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն հնարավորություն է տալիս վայելելու հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև դիտելու հեղինակային հաղորդումներ, տեղական ու միջազգային, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ավելին:
© 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են