Ոսկեմազիկն ու երեք արջերը
Ոսկեմազիկը մի փոքրիկ աղջնակ էր, ում ծնողները չէին թողնում անտառ գնալ վտանգներից զերծ պահելու համար։ Սակայն նա չլսեց ծնողների հորդորը և մտավ անտառ։ Մի տնակ գտավ, որտեղ ամեն ինչից երեք հատ կար՝ երեք ափսե, երեք աթոռ, երեք մահճակալ։Պարզվում է՝ այս տանը արջեր էին ապրում։ Երբ արջերը վերադարձան, հասկացան, որ ինչ-որ մեկը կա տանը։ Աղջիկը արթնացավ նրանց ձայներից և կարողացավ դուրս փախչել այնտեղից՝ հասնելով իր ծնողներին։
Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:
© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են