Անկուշտ աչքը միայն հողը կկշտացնի
Թագավորը, կորցնելով իր ամենասիրելի թանկարժեք քարը, քաշով մեկ ոսկի է խոստանում նրան, ով կգտնի քարն ու կվերադարձնի իրեն։ Մի ծերունի ասում է, որ քարը թագավորի վեզիրներից մեկի ղազն է կերել։ Մորթում են ղազին ու հանում քարը, իսկ վեզիրին պատժելու համար հանում աչքը։ Ծերուկը իր քաշով մեկ ոսկու փոխարեն վեզիրի աչքի ծանրությանը համապատասխան ոսկի է ուղում, սակայ ինչքան էլ ոսկի են դնում կշեռքին, աչքի նժարը տեղից չի շարժվում։ Ծերունին մի բուռ հող է լցնում աչքի վրա և նժարը վեր է բարձրանում։ Նա թագավորին բացատրում է, որ անկուշտ մարդու աչքը միայն հողն է կշտացնում։
Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:
© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են