Կափառնայում
12-ամյա Զեյնը չի կարող ճշգրիտ պատասխանել այն հարցին, թե քանի եղբայր և քույր ունի, բայց վստահ է, որ իր ընտանիքում երեխաներն ավելի քիչ պետք է լինեին։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Զեյնը ապօրինի է աշխատում, խնամում է փոքրերին, օգնում մեծերին, փող ու փաստաթղթեր է փնտրում Շվեդիա արտագաղթի համար։ Նա աշխարհին նայում է անթաքույց ատելությամբ։ Նա ատելու շատ բան ունի։ Երեխաները Բեյրութի փողոցներում մուրացկանություն են անում, ուտում շաքարով պատված սառույց և չիփս, աղջիկներին հնարավորինս շուտ են վաճառում ամուսնության, նա ինքը ստիպված է ուտել այն, ինչ կարող է, քնել որտեղ կարող է, և որ ամենակարևորը նա հենց նոր է ստացել. հինգ տարվա ազատազրկում։ Բանտում Զեյնը դատի է տալիս ծնողներին։ Որովհետև նրան կյանք են տվել։
![](/_next/image?url=https%3A%2F%2Ffasttv.am%2Fimages%2FNew_Lion_Media_Posters%2F52%20movies%2Fimage_CAPHARNA%C3%9CM_min.webp&w=3840&q=75)
Fast TV-ն հոսքային հեռարձակման սպորտային և գեղարվեստական հարթակ է, որը հասանելի է դարձնում տեղական և միջազգային սպորտային իրադարձությունների ուղիղ հեռարձակումները: Այն թույլ է տալիս վայելել հայկական առաջին սպորտային հեռուստաալիքները, ինչպես նաև սեփական արտադրության հեղինակային հաղորդումներ, տեղական և միջազգային շուկայի ֆիլմեր, անիմացիոն ֆիլմեր, սպորտային վավերագրական սերիալներ, հեռուստաշոուներ և ոչ միայն:
© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են