
Մեռյալների տիրակալ Յաման սիրահարվում է մահկանացու կնոջ, ով նրա կյանքը դժոխքի է վերածում, ինչի պատճառով նա հեռանում է իր ստորգետնյա աշխարհ։ Նա շատ էր կարոտում իր որդուն՝ Յամա Կումարին, և մի օր որոշում է որդուն շնորհ պարգևել՝ բժշկել բոլոր հիվանդներին, բացի նրանցից, ում գլխավերևում ինքը կհայտնվի՝ մահվան տիրակալը։ Արքայադուստրը ծանր հիվանդ էր։ Երբ Յամա Կումարը գնաց նրան բժշկելու, աղջկա գլխավերևում տեսավ հորը։ Նա խնդրեց Յամային խնայել աղջկան, այլապես կպատմի մորը, թե որտեղ է հայրը թաքնվում։ Աղջիկը փրկվեց և նրանք ապրեցինք երկար ու երջանիկ։